Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Խորեն Լեւոնյանը 15.000 ԱՄՆ դոլար հոնորարի եւ իշխանականների հետ ընկերական հարբերությունների մասին

Հանդիպում

Մամուլում արդեն մեկ շաբաթ է շարունակվում են համառ լուրեր շրջանառվել, որ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի  հարսանեկան արարողության ժամանակ հարսանիքի հանդիսավարն է եղել Խորեն Լևոնյանը, ով հայտնի է որպես «թանկարժեք» թամադա:

Ըստ նույն տարածված լուրեր վերջինս հարսանիքները վարում է 10-15 հազար ԱՄՆ դոլարով:

Ու սա այն դեպքում, երբ ժամանակին ընդդիմադիր գործիչ Պապիկյանի թիմակիցները արվեստի ներկայացուցիչներին մեղադրում էին իշխանական հարսանիքներին մասնակցելու մեջ:

Ինչեւէ, որքանո՞վ է, վերը նշվածը իրականությանը համապատասխանում «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ Խորեն Լեւոնյանից, ով մինչ օրս որեւէ կերպ չի արձագանքել տարածված տեղեկությանը:

Ներկայացնւմ ենք Խորեն Լեւոնյանի հետ կարճ հարց ու պատասխանը:

-Պարոն Լեւոնյան, Ձեզ «Իրավունք» թերթից են անհանգստացնում: Պարոն Լեւոնյան, իրականությո՞ւն է արդյոք տարածված լուրն այն մասին, որ Դուք ՊՆ նախարարի հարսանիքին հանդիսավարություն եք արել 15. 000 ԱՄՆ դոլար հոնորարի դիմաց:

-Իհարկե, չի համապատասխանում, եւ չեմ էլ արձագանքի ես այդ ամեն ինչին:

-Այսինքն չե՞ք ստացել նման հոնորար:

-Ամոթ է, եկեք էս խոսակցությունը վերջացնենք:

-Բայց մասնակցել եք չէ՞:

-Վերջ շնորհակալություն:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ