Միջուկային պատերազմի վտանգ կա․ Օլագ Շոլց
Միջազգային
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն բան Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը և միջուկային հակամարտությունը կանխելու համար։ Այս մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Գերմանիան իր դաշնակիցների հետ զենք է մատակարարում Ուկրաինային, եւ դա քաղաքական պատասխանատվության հետեւանք է, ոչ թե վախի։
Մեկնաբանելով այն պնդումները, թե «ԱՄՆ զենքի մատակարարումն Ուկրաինա տևում է 48 ժամ, իսկ Գերմանիայից՝ 48 օր», Շոլցն ասել է, որ Բեռլինը նույնպես օպերատիվ կերպով է իրականացրել մատակարարումները։ «Ես էլ եմ կարդացել։ Արագ էին նաև առաքումները գերմանական զինանոցներից։ ԱՄՆ զինված ուժերը շատ նշանակալի զինանոցներ ունեն»,- ասել է Շոլցը։