Ո՞րն է ընդդիմության ճանապարհային քարտեզը.ընդդիմություն խաղացողները թող հրապարակեն այն
Մամուլի տեսություն«Ազատության հրապարակից ինքս առանձնապես սպասելիքներ չունեմ, պարզապես, ընդդիմադիր ճակատ ասվածը այսօր փորձում է շոշափել հասարակության տրամադրությունները, հասկանալու, թե հետագա յում ինչքան կարող է թափ հավաքել: Համենայնդեպս մինչ այս պահը նրանց մոտ չի ստացվում հասարակությանը հանել ոտքի: Ինքս նույն այդ ընդդիմությանը հարց ունեմ. ես խնդրում եմ այն նույն ընդդիմությանը, թող Ազատության հրապարակից այդ էլիտար նստացույցի մոդերատորները եւ խաղացողները հրապարակեն իրեն ճանապարհային քարտեզը. Դուք կարող ե՞ք ներկայացնել, թե իրականում Ձեր իշխանության գալուց հետո կոնկերտ ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ Ձեզանից Արցախյան հիմնադրի հարցով, ներկայացրեք կետ առ կետ, թե ի՞նչ ռեսուրսներ եք օգտգործելու, որպեսզի կարողանանք Արցախի կարգավիճակի նշաձողը բարձրացնել: Կարողանալո՞ւ եք անել հնարավորը, ՀՀ-ի սուվերեն տարածքից ետ շպրտելու ադրբեջանական զինուժին, խնդրում եմ ներկայացրեք նաեւ, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում մեր պատմական Սյունիքին»,- անդրադառնալով Ազատության հրապարակում ընդդիմադիրների նստացույցին, «Իրավունք TV» -ի եթերում արդարացիորեն, այսօր բոլորին հուզող հարցերի պատասխանը հրապարակային հնչեցրեց մեր գործընկեր, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար, հանրության լայն լսարանին հայտնի լրագրող Գայանե Զարգարյանը:

