«Ես կուրսի չեմ». ԱԱԾ տնօրենի տեղակալը Փաշինյանի՝ պատերազմը կանխելու հայտարարության մասին
Հասարակություն
Այս պահին Ադրբեջանի հետ սահմանագծման–սահմանազատման աշխատանքներ իրականացնելու համար ձևավորվելիք հանձնաժողովում ԱԱԾ–ի մասնակցության մասին տեղեկություն չկա։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ ինքը կարող էր անել այնպես, որ զոհեր չլինեին, բայց նույն իրավիճակը լիներ, ԱԱԾ–ն այդ հայտարարությունը ուսումնասիրե՞լ է, թե ոչ, ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց․« Ես կուրսի չեմ»։
Դիտարկմանը, թե մեզ խաղաղության դարաշրջան են խոստանում, Հարությունյանն ասաց․« Խաղաղությունն առանց ուժի չի լինում, առանց սպառնալիքի չի լինում»։
Հարցին, թե ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքականության մեջ է, այստեղ նա ռիսկեր չի՞ տեսնում, որովհետև Վանեցյանը ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկություններ տնօրինող անձ է, Հարությունյանն ասաց․« Չէ, ռիսկեր չեմ տեսնում այս պահին»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում ասել էր․«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը` իհարկե առանց զոհերի»։