Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Թուրքական հասարակությունը  բարեհամբույր չի վերաբերվում հայկական հարցին, Ադրբեջանը լավ է օգտագործում այդ ուժը․ Թուրք հայտնի քաղաքական գործչի ուշագրավ պատասխանները

Իրավական

Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ, մանավանդ 44-օրյա արցախյան պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել և արդյո՞ք հասարակական պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելուն միտված այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք  «Գորշ գայլեր» (թուրքերեն՝ Bozkurtlar) ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) անդամ, Թուրքիայում 2009 թվականին հիմնադրված «Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի» նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Հասան Օքթայի հետ, ով նախ նկատեց․

-Թուրքական հասարակությունը  բարեհամբույր չի վերաբերվում հայկական հարցին, Ադրբեջանը լավ է օգտագործում այդ ուժը, քանի որ շատ ազդեցիկ է Թուրքիայում։ Որպես Կովկաս՝ մենք փորձում ենք բացատրել հայկական հարցը։

-Նախկինում, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ձեր կարծիքով՝ Թուրքիան ի՞նչ քայլեր պիտի անի, որպեսզի գործընթացը նորից չձախողվի:

-Թուրքիան սպասում է ռուսներին. Թուրքիան քայլեր կձեռնարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների արդյունքում։ Բայց, հստակ է, որ Թուրքիան առանց որևէ հիմնավորման կբացի իր սահմանները Հայաստանի հետ։

-Թուրքիա-Հայաստան հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների. Հայաստանի հետ Թուրքիայի սահմանների փակման պատճառն անհետացել է. հիմա սահմանային դարպասները պետք է բացվեն և նախադրյալներ չլինեն։ 2009 թվականին բանակցությունները արգելափակվել են Ռուսաստանի կողմից։ Հիմա էլ Ադրբեջանն է փորձում կանխել այս խաղաղ գործընթացը։ Նախապայմանը ոչ մի կողմի ձեռնտու չէ, նախապայմանը ձեռնտու է խաղաղությունը խաթարել ցանկացողներին։ Պետք է հաշվի առնել Հայաստանի մտահոգությունները, և Թուրքիան պետք է խաղաղություն հաստատի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Թուրքիա-Հայաստան բանակցությունները պետք է շարունակվեն, և Ադրբեջանը պետք է մասնակցի այս խաղաղ գործընթացին։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ