Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ «Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները Արդեն երկրորդ օրն է՝ Կրիվոյ Ռոգը զանգվածային հարձակման տակ է (Տեսանյութ) «Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա

Լավ գիտենք արտաքին ուժերի ճնշումը, որին բախվում է Հայաստանի ղեկավարությունը. ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ուկրաինայի հարցում Երևանի դիրքորոշումը

Մամուլի տեսություն

Մոսկվան ընդգծել է Երևանի և Բաքվի հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. նույնիսկ աննախադեպ արտաքին ճնշման և հակառուսական արշավի պայմաններում գործընկերները կառուցում են ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն, ՌԻԱ «Նովոստի»-ին տված տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Մենք նշում ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հավասարակշռված դիրքորոշումն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և դրա հետ կապված Արևմուտքի կողմից աննախադեպ հակառուսական արշավի վերաբերյալ։ Մենք լավ գիտենք արտաքին ուժերի ճնշումը, որին բախվում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունները, և մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում արտաքին քաղաքականություն կառուցելիս առաջնորդվում են առաջին հերթին սեփական ազգային շահերով», ասել է դիվանագետը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ