Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

«Որևէ ռադիկալ քայլի՝ ինչ-որ մի բան քանդենք, այրենք, ջարդենք, չենք դիմելու»․ Արթուր Վանեցյան

Եղանակ

«Մեր նպատակը խաղաղ և առանց օրենքի խախտումների պայքարն է, բայց եթե իշխանությունն անհամաչափ ուժ փորձի կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, մեր կողմից անպայման լինելու է արձագանք». Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ իշխանություններն են պատասխանատու լինելու Երևանում ու ՀՀ մարզերում օրինականությունը պահպանելու համար։

«Ես մեր կողմից վստահաբար ասում եմ, որ որևէ ապօրինություն չենք անելու, որևէ ռադիկալ քայլի՝ ինչ-որ մի բան քանդենք, այրենք, ջարդենք, նման բան չենք անելու։ Լինելու են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, ինչը քաղաքացու իրավունքն է»,- նշեց Վանեցյանը:

Լրագրողի հարցին՝ արդյոք ինքը մնալու է Ազատության հրապարակում Վանեցյանը պատասխանեց.

«Ես մնալու եմ Ազատության հրապարակում և որևէ տեղ չեմ գնալու»,- եզրափակեց Վանեցյանը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ