Շուշիի ոդիսականը այս մարդկանց համար «ոսկոր» է. Ուշագրավ զրույց «Իրավունք TV»-ի եթերում
Տեսանյութեր
«Այլեւս ակնհայտ է, որ Շուշիի ոդիսականը այս մարդկանց համար «ոսկոր» է, եւ ամեն անգամ հենց փորձում ենք գնալ այդ թնջուկի հետքերով (ինչի շուրջ ինքներդ էլ ամիսներ շարունակ հետաքննություն եք իրականացրել), այն խիստ անհանգստացնում է գեներալիտետին հայոց։ Բայց օգտվելով առիթից ուզում եմ ասել, որ լսեք ուշադիր գեներալ կոչվածներ. դավիթ տոնոյաններ, պատրոն դավոներ….չգիտեմ. կլինի Օնիկը, Մանիկը….ով ուզում է լինի. լավ հիշե՛ք, եւ ձեր ականջին օղ արեք, որ բոլորդ ովքեր կրում եք պատասխանատվություն 44-օրյա դաժան ու ողբերգական պատերազմի արդյունքերի համար, միեւնույնն է, վաղ, թե ուշ կրելու եք պատասխանատվություն» ,-անդրադառնալով գեներալի ուսադիրների տակ թաքնված անձանց, ովքեր խիստ անհանգստանում են, Շուշիի ու առհասարակ պատերազմի արդյունքերը վեր հանելուց, «Իրավունք TV»-ի եթերում ասել է ճանաչված լրագրող, հայ զինվորի, բանակի խնդիրներով մշտապես մտահոգ, իր հոդվածներում կարմիր գծով այդ խնդիրները լուսաբանող մեր գործընկեր Գայանե Զարգարյանը, ընդգծելով․
- Ավելին, որքան որ ապրենք, որքան որ շնչենք, որքան որ գործենք այս արեւի տակ, մենք այդ հարցերի պատասխանները Ձեզանից պահանջելու ենք. որովհետեւ մի ամբողջ սերնդի տարել եք մասաղացի բերան: Դուք խլել եք մեր անցյալը, մեր ներկան ու ապագան. դուք կտրել եք մի լուսավոր սերնդի զարկերակ, եւ դուք դրա համար պետք է հատուցեք: