Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ «Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները Արդեն երկրորդ օրն է՝ Կրիվոյ Ռոգը զանգվածային հարձակման տակ է (Տեսանյութ) «Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա

Եթե դեսպան Լին Թրեյսին չվերանայի Բաքու մեկնելու ծրագրերը, ապա պետք է վտարվի երկրից․ Էդգար Ղազարյան

Մամուլի տեսություն

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում ԱՄՆ դեսպանը պետք է վտարվի երկրից։ Պաշտոնապես հաստատվել է այն տեղեկությունը, համաձայն որի՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսին կմեկնի Բաքու՝ մասնակցելու համար 2022 թվականի ապրիլի 27-ից 28-ը կայանալիք ԱՄՆ-ի տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Դեսպանությունից հայտնել են, որ նման համաժողովների անցկացումը կրում է պարբերական բնույթ, իսկ հյուրընկալող երկիրը փոխվում է ռոտացիոն սկզբունքով։

Այդ մեկնաբանությունը որևէ կերպ չի կարող հիմնավոր համարվել, քանզի կազմակերպիչները պարտավոր էին հանդիպման վայրն ընտրելուց հաշվի առնել տարածաշրջանի պետությունների միջև առկա փոխհարաբերությունները։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ղեկավարը, առաքելության ընթացքում պարտավոր է հաշվի նստել դեսպանընկալ երկրում տիրող իրավիճակի հետ՝ հարգել նրա շահերը։ Դեսպանն իր առաքելության բերումով ընդունելության է արժանացել Հայաստանի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների կողմից, այցելություններ է ունեցել երկրով մեկ, այդ թվում սահմանամերձ տարածաշրջաններ, հետևաբար նրա այցելությունը թշնամական երկիր իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։

Դիվանագետների ռիսկային և դեսպանընկալ երկրի շահերին հակառակ գործունեությունը «անցանկալի անձ» (Persona non grata) ճանաչելու հիմք են հանդիսանում։

Եթե դեսպան Լին Թրեյին չվերանայի Բաքու մեկնելու իր ծրագրերը, ապա վերադարձից հետո նա պետք է Հայաստանի կողմից «անցանկալի անձ» (Persona non grata) ճանաչվի և առավելագույնը 72 ժամ ժամանակ տրամադրվի՝ երկիրը լքելու համար։

P.S. 2021 թվականի մարտի 9-ին դիվանագիտական սկանդալի մեջ էր հայտնվել UNISEF-ի Հայաստանի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթթինգը «ոչ համագործակցային գործելաոճ»-ի պատճառաբանությամբ»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ