Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիդերներ կլինեն, ովքեր իրենց հետեւից խմբեր կտանեն, բայց, մեծ հաշվով, մինչեւ տարեվերջ ոչ մի լուրջ բան սպասել պետք չէ. Էքստասենսի կանխատեսումը 

Թեմա

Հայ ժողովուրդը շարունակում է ապրել բարդագույն մի շրջան: Ի վերջո, ի՞նչ է սպասվում հայ ազգին, արդյոք փողոց դուրս եկած ընդդիմությունը ազնի՞վ է ազգի հետ, ի՞նչ է սպասվում Արցախ աշխարհին: Այս ամենի շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք հայտնի էքստրասենս ԿԱՐԵՆ ԱՓՈՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.
- Իրականում  կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ, ցավոք, չենք գիտակցում: Թե՛ Արցախ աշխարհի, թե՛ Հայաստանի հետագա լինել-չլինելու հետ կապված լրջագույն մարտահրավերներ կան առջեւում, բայց դեռ քնած ենք, դեռ չենք հասկանում, որ թշնամին արդեն մեր տան մոտ է հասնում: Հասարակությունն այսօր բաժանված է բեւեռների, որից օգտվում է բացառապես թշնամին: Մինչեւ հանրությունը չգիտակցի հայրենիքի իրական արժեքը, ինչի արդյունքում անընդհատ կորցնում ենք ու դեռ կորցնելու ենք, հրաշքների պետք չէ սպասել: Պետք է ճիշտ եւ արագ գործել: Շատ կարեւոր է, որ մենք իրապես գիտակցենք, թե ինչ ենք ուզում: Ցավոք, հասարակությունից շատ քիչ բան է կախված, ամեն ինչ կախված է, այսպես ասած, դիրիժորից, ղեկավարներից, թուղթ ստորագրողներից, նրանցից, ովքեր պատասխանատու են ոչ միայն ներկա, այլ ապագա սերունդների առաջ:
- Իշխանությունը, ակնհայտ է, որ ազնիվ չէ հասարակության հետ: Իսկ փողոց դուրս եկած լիդերներն ազնի՞վ են իրենց հավատացողների, իրենց հետեւից գնացողների հետ: Օրինակ, փողոց դուրս եկած լիդերներից մեկն ասում է, որ իրենց իշխանության գալուց հետո նոր պատերազմ չի լինելու:
- Իհարկե, ազնիվ չեն, հենց մենակ այդ մի դրվագով. ոչ ոք չի կարող նման երաշխիք տալ: Կամ ասում են` Արցախը փրկելու են: Իսկ Արցախը փրկելու համար դեռ շատ անելիքներ, այսպես ասած, էտապներ կան անցնելու:
- Այսինքն, ազգի հետ հավասարաչափ անկեղծ չեն ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությո՞ւնը:
- Միանշանակ, հասարակության հետ հավասարաչափ անկեղծ չեն ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը: Չկա անկեղծ անհատ, ով ի վիճակի է հասարակությանը համախմբելու, այնպես որ, ուզում եմ կոչ անել փողոց դուրս եկածներին` չխաբել ժողովրդին, որովհետեւ սա վերջն է լինելու: Ձեր խաբեությունն էլ ավելի կործանարար է լինելու ամեն առումով: Խոսքերով, խոստումներով Դուք անկեղծ եք երեւում, բայց...
- Դե խոսքերով, խոստումներով նույն Փաշինյանն էլ 2018թ.-ին եկավ, բայց ի՞նչ եղավ հետո:
- Այո, ես հենց դա եմ ասում. փորձում են կրկնել նույնը, պրիմիտիվ տեխնոլոգիաներ են գործի դրել: Այսօր էլ լիդերներ կլինեն, ովքեր իրենց հետեւից խմբեր կտանեն, բայց, մեծ հաշվով, մինչեւ տարեվերջ ոչ մի լուրջ բան սպասել պետք չէ: 
- Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին:
- Արցախը դեռ շարունակելու է միջազգային թատերաբեմերում առուծախի առարկա դառնալ, բայց այն երբեք մուսուլմանական չի լինելու: Դա ես չեմ ասում, դա տիեզերքում է գրված:

Ամբողջական զրույցը դիտեք «Իրավունք TV»-ում` այցելելով համանուն յութուբյան ալիք:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ