Ադրբեջանի խորհրդարանն առաջին անգամ լսումներ է անցկացնում օկուպացված Շուշիում
Միջազգային
Ադրբեջանի Միլի Մեջլիսն առաջին անգամ լսումներ է անցկացնում օկուպացված Շուշիում, գրում են ադրբեջանական ԶԼՄ֊ները։
Միլի Մեջլիսի մարդու իրավունքների, հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում ներառված են հուշարձանների, գաղթականների ժամանման կազմակերպման, «Շուշիի տարվա» տոնակատարության հետ կապված հարցեր։