Հայաստանում է անվանի սրտային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը
Առողջապահական
Ֆրանսիական Լույս ասոցացիայի նախագահ, անվանի սրտային վիրաբույժ՝ Լևոն Խաչատրյանը Հայաստանում է։ Նա Հայաստանում ասոցացիայի ներկայացուցիչ , կոմունիկացիոն ծրագրերի պատասխանատու՝ Ամալյա Գևորգյանի հետ ունեցել է մի շարք պաշտոնական հանդիպումներ, որտեղ քննարկվեցին հետագա ծրագրերի զարգացման, բժիշկների վերապատրաստումների և այլ հարցեր։ Այնուհետև տեղի ունեցավ ասոցացիայի նիստ, որտեղ քննարկվեցին ընթացիկ ու կատարվելի աշխատանքները, որից հետո միաձայն հայաստանյան թևի ղեկավար ընտրվեց հայտնի ակնաբույժ Թադևոս Հովհաննիսյանը: