Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Քիչ է մնացել. Իշխան Սաղաթելյան

Զարկերակ

ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնից երեկ բերման էին ենթարկվել երեք երիտասարդ, այդ թվում աշխատակիցներից մեկին` Կոմիտասի պողոտան փակելու համար։ Ավելին` ոստիկանները մտադիր էին դատարանի որոշում ձեռք բերել եւ մտնել վերոնշյալ երիտասարդական կենտրոնը: ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ գնահատմամբ` իշխանության ղեկին հայտնված «քաջ նազարը տվայտանքների ու խուճապի մեջ է»:

– Նա Հայաստանում ունի մեկ հենարան` ոստիկանությունը, որն այդ մարդու հրահանգով շարունակում է ապօրինությունները: Այն, ինչ կատարվում է ապօրինություն է, որեւէ մեկի մտքով չանցնի, թե կարող է մտնել ՀՅԴ գրասենյակ ու այս ապօրինությունները շարունակել: Մենք  թույլ չենք տալու: Մեր երիտասարդները խաղաղ անհնազանդության ակցիա են արել, որն իրենց իրավունքն է: Ոստիկանությունն էլ թող օրենքի շրջանակներում իրականացնի իր գործառույթները: Մինչդեռ ոստիկանությունը դուրս է գալիս իր գործառույթների շրջանակներից` կատարելով այդ մարդու ապօրինի հրահանգները: Մեր տղաները պատերազմում կորցրել են իրենց եղբայրներին, ընկերներին, ու հետ չենք կանգնելու: Ո՞ր մեկին ձերբակալեն: Քանի տասնյակ հազար մարդ կարող են ձերբակալել: Շատ կարճ ժամանակ հետո ոստիկանությունը հասկանալու է` ինչ է կատարվում: Նիկոլ Փաշինյանը վախենում է ժողովրդից եւ դրա բոլոր պատճառներն ունի: Հասկանում է, որ այլեւս ժողովրդին չի կարող խաբել, մոլորեցնել, իսկ ժողովուրդը դուրս է եկել պայքարի` իր անվտանգ ապրելու համար: Սա համաժողովրդական դիմադրություն է: Համոզված եմ` արդյունք մենք ունենալու ենք: Ամեն ինչ շատ հստակ է, քիչ է մնացել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ