ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԾԵԾԻ ՉԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Մշակութային
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում ծեծի է ենթարկվել դերասան Սոս Ջանիբեկյանը։ Ականատեսները վկայում են, որ վերջինս եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ «Իրավունքը» փորձեց կապ հաստատել Սոս Ջանիբեկյանի հետ: Վերջինս ասաց, որ իրեն ծեծի չեն ենթարկել: «Ես համենայն դեպս ողջ առողջ եմ: Ինձ չեն ծեծել, ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել: Եվ բոլորին լավ օր եմ մաղթում»,-ասաց նա մեզ հետ զրույցում: Եթե այս դեպքի հետ կապված կան այլ տվյալներ խնդրում եմ մեզ հետ կապ հաստատել:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ