Բայց ինչո՞ւ Ալիեվին էլ կանչեցին Պուտինի եւ Փեզեշքիանի հանդիպմանը Կա՞ն ռուս–ամերիկյան գլոբալ լուծումներ Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր նավերը գրավելու փորձերին. Զախարովա Ֆրանսիան Հնդկական օվկիանոսում կալանավորել է ռուսական տանկեր. Reuters Զելենսկի. ԱՄՆ-ն չի զգուշացնել Կիևին երեկվա հրթիռային հարվածի մասին Լեհաստանի նախագահը մեղադրել է վարչապետ Տուսկին ռուսական հարձակման սպառնալիքի մասին ԿՀՎ զեկույցը կեղծելու մեջ Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան հետախուզության եւ Starlink–ի. Politico Բուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչուները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում. ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ

Առողջապահական

Auroranews-ի տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես են արձագանքում Երեւանում ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ կորտեժին` վարորդները բոլորը միասին կատաղի ազդանշան են տալիս: Թե «սիգնալի» այդ ձեւերը զարմանալիորեն որ հայհոյանքներին են համապատասխանում, մանրամասնորեն կարող է բացատրել տաքսու ցանկացած վարորդ: Իսկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն արձանագրում է. «Կապիտուլյանտի վիճակը արդեն հասնում է պատմական հակառեկորդին: Այո, այո հողատուին այլեւս այսպես են դիմավորում եւ ճանապարհում Երեւանի փողոցներում: Նա այլեւս Հայաստանի ամենաատելի առաջնորդն է, ու ես ուղղակի չեմ պատկերացնում` ինչ կլինի, երբ սա հայտնվի ժողովրդի ձեռքերում: Հողատու, սրանից հետո դու Հայաստանում այ սենց` գաղտագողի ու վախեցած ես ման գալու ու աղոթելու ես, որ գոնե էս ամեն ինչից հետո բանտախցում ցմահ նստելուն արժանանաս»: Բայց արդյո՞ք աղոթել գիտի, ինչքան էլ փորձի իր ելույթներում ի ցույց դնել սաղմոսների իմացությունը ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ տարիներին կոմունիզմի վրա թքած ունեցած ուսանողներն անգիր էին անում «գիտական կոմունիզմը» եւ «մարքսիզմ-լենինիզմը»: Միգուցե, սատանային է աղոթում, սակայն սատանի ականջը սովորաբար խուլ է` իրեն աղաչանքով դիմողների պարագայում:

Ի դեպ, հոգեբանները վաղուց են նկատել, որ լկտի եւ ցինիկ պահվածքը հաճախ լինում է սոսկ սեփական վախերը թաքցնելու կամ խլացնելու միջոց: Այդ զարմանալի օրինաչափության շրջանակներում է տեղավորվում եւ «Շիշ բռնողի» եղբոր` ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ խոսքն ի պատասխան լրագրողների հարցերի: Լրագրողի հարցին` իսկ Դուք ինչո՞վ եք զբաղվելու Հայաստանում իշխանափոխությունից հետո, Նաիրի Սարգսյանն անհանգիստ շարժում արեց եւ հայտարարեց. «Առաջիկա տասը տարում Հայաստանում իշխանափոխություն չի լինելու»: Դե արի ու մի ասա` իյա՜, իրո՞ք... բա որ առաջիկա տասն օրում խունտան հանկարծ ուղեւորվի ուղիղ գրողի ծոցը: Իսկ այն հարցին, թե աշխատելով պետական պաշտոնո՞ւմ, ինչպես է գումարներ կուտակելու հետագայում բիզնես գործունեություն ծավալելու համար` Նաիրի Սարգսյանը հեգնանքով պատասխանեց.  «Թալանած գումարներով»: Բայց հեգնանքը զարմանալի է եւ անտեղի, չէ՞ որ դեռ ԼՏՊ-ի օրերից հանրությունը լավ գիտի, թե ինչպիսի «բարի ավանդույթ» է ձեւավորել Նաիրի Զարեհիչի հայրիկը...

Իսկ ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ զարմանալիորեն դեռ թուրքական օրակարգ պաշտպանողների աչքն է խոթում թարմ փաստը, որ թուրքը մնում է թուրք. «Թրքասերներ, ձեր սրտով գործողություն է եղել: Թըրքին իրենց եղբայր համարողներ, ձեր եղբայրները ձեր պապերի հիշատակն են պղծել: Ապրիլի 24-ին Բրյուսելի Անրի Միշոն Իքսել թաղամասում Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հարգանքի տուրք են տալիս ինչպես հայ համայնքը, այնպես էլ քաղաքապետարանից ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնյաներ: Արդեն ապրիլի 25-ին որոշ բիոզանգվածի պաշտելի թուրքը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացող հուշակոթողը պղծում են իրենց պիղծ ձեռագրին համահունչ: Պատկերացնում եք, սա այլ երկրում, բա ինչ կանեն, որ բերեք նստեցնենք գլխներիս... Մահ թշնամուն»: Դե, երեւի սեփական չհայ արյան կանչով են «խաղաղության դարաշրջան» ազդարարում` հուսալով, որ թուրքն իրենց չի դիպչի: Բայց ախր առաջինը հենց իրենց կմորթի, չէ՞ որ անգամ թուրքը դավաճաններին չի սիրում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ