⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Մայիսին եւս հանրահավաքների ու երթերի պակաս չի լինի

Սպորտ

Ընդդիմության ապակենտրոն, ցանցային ակցիաների կուլմինացիան հայտարարվել է, որ տեղի կունենա մայիսի 1-ին: Այդ օրը նախատեսվում է մեծ հանրահավաք, սակայն սա ոչ թե հայտարարված պայքարի վերջն է, այլ, կարծես թե, վճռական սկիզբը: 

«Իրավունքը» պարզեց, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ դիմումը` մայիսի 2-ին` ժամը` 22.00-ից մինչեւ մայիսի 9-ը` ժամը` 23.00-ն Ազատության հրապարակում հավաքների անցկացման վերաբերյալ: Իսկ վրանների տեղադրումը կրկին մերժվել է:

«Լույսի բանակ» կազմակերպության ղեկավար ԿԱՐԵՆ ԱՐԱՅԱՆԸ եւս դիմել է քաղաքապետարանին` շուրջօրյա հանրահավաքներ իրականացնելու համար` մինչեւ մայիսի 20-ը: Լույսիբանակցիները նախատեսում են «Բարեկամություն» մետրոյի կայարանի հարակից տարածքից` Բաղրամյան պողոտա-Սարյանի արձանի հարակից տարածք երթուղով երթեր եւ Սարյանի արձանի հարակից տարածքում հավաքներ անցկացնել:

Ի դեպ, ձեռքները ծալած չեն նստելու նաեւ «Սասնա ծռերի» ԱԺԲ-ն: Նրանց հանրահավաքների համար մշտապես քաղաքապետարանին դիմում ներկայացնող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ իրազեկել է, որ մինչեւ մայիսի վերջ հանրահավաքներ ու երթեր են անելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ