Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

ԱՄՆ-ն Ուկրաինայում զանգվածային սպանություններ է նախապատրաստում քիմիական զենքի կիրառմամբ. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատուն

Տեսանյութեր

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը, փոխնախարար Բոնի Ջենքինսի հայտարարությունների ֆոնին` Ռուսաստանի կողմից չհայտարարված քիմիական զենքի ենթադրյալ տիրապետման և Ուկրաինայում դրա կիրառման հնարավորության մասին, Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվել սադրանքներից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայի տասնյակ հազարավոր քաղաքացիների մահվան։.

«Newsweek»-ի համար գրած Ջենկինսի հոդվածում ասվում է, որ «որոշ երկրներ պահպանում են անօրինական հարձակողական քիմիական զենքի ծրագրեր՝ խախտելով իրենց միջազգային պարտավորությունները»: Ջենկինսի խոսքով՝ Ռուսաստանը իբր կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում։

«Ուշադրություն հրավիրեցինք մեր հասցեին հնչած հերթական անհեթետ մեղադրանքների վրա, որոնք հնչեցրեց Պետքարտուղարի տեղակալ Բ.Ջենկինս: Մեզ ևս մեկ անգամ անհիմն կերպով վերագրում են չհայտարարված քիմիական զենքի առկայությունը և դրա կիրառումը…

Մենք կոչ ենք անում Վաշինգտոնին փոխել իր կարծիքը և զերծ մնալ սադրանքներից, որոնք կարող են հանգեցնել տասնյակ հազարավոր Ուկրաինայի քաղաքացիների մահվան, բնապահպանական և հումանիտար աղետի պատճառ դառնալ», - ասվում է դեսպանատան Telegram ալիքում։

Դեսպանատունը նշում է, որ, ընդհակառակը, ՌԴ ՊՆ-ն իր տրամադրության տակ է ստացել «անհերքելի տեղեկատվություն` Միացյալ Նահանգների կողմից սադրանքներ նախապատրաստելու մասին՝ նպատակ ունենալով մեղադրել Ռուսաստանի Զինված ուժերին` Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ»։

Միևնույն ժամանակ, Պետդեպարտամենտն արդեն որոշել է «հետաքննության» կարգը և դրա անցկացման համար պատասխանատու պաշտոնյաներ նշանակել»,- ասվում է հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը սադրանքներ է նախապատրաստում` ռուս զինվորականներին Ուկրաինայում քիմիական, կենսաբանական կամ մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ մեղադրելու համար։

Սադրանքների սցենարներից մեկը, որը Արևմուտքը նախատեսում է օգտագործել Ուկրաինայում` Ռուսաստանին մեղադրելու համար, կարող է լինել Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքներում զանգվածային ոչնչացման զենքի բացահայտ օգտագործումը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ