Քիմ Քարդաշյանը շահել է նախկին հարսի կողմից ներկայացված 108 մլն դոլարի հայցի հիման վրա սկսված դատական գործը
Հասարակություն
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը շահել է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի դեմ նախկին հարսի՝ Բլեք Չայնայի կողմից ներկայացված հայցի հիման վրա սկսված դատական գործը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ռոբերտ Քարդաշյանի նախկին կինը 108 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ընտանիքի անդամների դեմ՝ նրանց մեղադրելով իր հեռուստատեսային կարիերան փչացնելու համար։ Հայցում ասվում է, որ ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները, ու նրա դուստրերը զրպարտել են մոդելին և վերացրել նրա իրապատում շոուն, որի վրա նա աշխատել էր Ռոբ Քարդաշյանի հետ։
Հայցը ներկայացվել է Քրիս Ջեների, Քիմ, Քլոյե Քարդաշյանների և Քայլի Ջեների դեմ: Այժմ դատավորը վճռել է, որ Քիմ Քարդաշյանը անմեղ է, կապ չունի զրպարտության հետ: