Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ «Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները Արդեն երկրորդ օրն է՝ Կրիվոյ Ռոգը զանգվածային հարձակման տակ է (Տեսանյութ) «Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա

Թող այլևս ոչ ոք չասի, թե «չենք կարողանում կողմնորոշվել…», դա նույնն է, որ ասեն՝ «չգիտենք՝ թուրքի յաթաղանից մորթվենք ու մահանա՞նք, թե՞ կենդանի մնանք…» . Կարեն ճշմարիտյան

Մամուլի տեսություն

Թուրքը՝ նույն թուրքն է, Հայն էլ՝ նույն Հայը։ Յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է որոշի, թե ինչ է ուզում՝ ոչնչանա՞լ, թե՝ ապրել ու զարգանալ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող ցանկացած հայանուն էակ ստիպված է ընդունել.

եթե երկիրը ներկայացնողները վարում են թշնամահաճո քաղաքականություն, ապա Հայ ժողովուրդը կանգնած է ոչ թե թուրքական վիլայեթում բնակվելու և թրքանալու, այլ ողջ աշխարհում մինչև վերջին Հայ մարդը բնաջնջվելու իրական վտանգի առջև։

Միայն կատարյալ անտեղյակը, միամիտը, կամ տգետը կարող է հուսալ, որ թուրքը կարող է սահմանափակվել Արցախը, Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տաուշն ու Արարատի մարզը բռնազավթելով (բանավոր, կամ գրավոր), կամ Հայաստանը վիլայեթի վերածելով ու հայերին թլպատելով։

Թուրքը՝ նույն թուրքն է, Հայն էլ՝ նույն Հայը։

Նրանց բազմադարյա իղձը ոչ թե Հայաստանը վիլայեթի վերածելն է, կամ հայերի թրքացումը, այլ ողջ աշխարհում հայ ազգի ֆիզիկական բնաջնջումն ու Հայոց պետության վերացումը: Այդ մասին բացահայտ ու միարժեք հայտարարել է Թուրքիայի ղեկավարը Բաքվի շքերթում։

Եվ թող այլևս ոչ ոք չասի. «չենք կարողանում կողմնորոշվել…», «մեր ձեռքում ի՞նչ կա…», կամ՝ «մենք ի՞նչ կարող ենք անել…», և այլն։ Դա նույնն է, որ ասեն՝ «Չգիտենք՝ թուրքի յաթաղանից մորթվենք ու մահանա՞նք, թե՞ կենդանի մնանք…»:

Յուրաքանչյուրն ինքն իր համար պետք է որոշի, թե ինչ է ուզում՝
ոչնչանա՞լ, թե՝ ապրել ու զարգանալ»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ