Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՄ երկրների համար վիզաների պարզեցված տրամադրման դադարեցման մասին օրենքը
Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրոպայի մի շարք երկրների հետ վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը չեղարկելու մասին օրենքը, փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Այն տարածվում է ԵՄ-ի, Դանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի քաղաքացիների որոշ դասակարգերի վրա ։
Ավելի վաղ հրապարակվել էր Պուտինի հրամանագիրը՝ «օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ կապված այցագրային բնույթի պատասխան միջոցների մասին»: Մասնավորապես նա դադարեցնում է այն նորմը, որով դիվանագիտական անձնագրերի տերերը կարող էին մուտք գործել Ռուսաստանի տարածք առանց վիզաների։