Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

«Ժողովրդավարություն-ժողովրդավարություն» խաղը էլ չի շարունակվելու՞․ Արմեն Աշոտյանը՝ ԱՄՆ դեսպանատանը

Աստղագուշակ

Հուսով եմ, Հայաստանում ևս շուտով կլինի այնպիսի իշխանություն, որ հոգատարություն կդրսևորի սեփական քաղաքացիների նկատմամբ։ Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

Ձեր առջև ԱՄՆ դեսպանատան երկու հայտարարություններ են։


Առաջինը 2018-ի իշխանազավթման ժամանակ, երկրորդը՝ այսօր տարածված։

Անզեն աչքով տեսանելի է ԱՄՆ դեսպանատան տրամադրվածությունների, շեշտադրումների, «ժողովրդավարություն-ժողովրդավարություն» խաղի նկատմամբ տրամադրության կտրուկ փոփոխությունը։

Հարգելի՛ տիկին դեսպան, 2018-ին կոչ էիք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը բացառել, ապահովել մարդկանց ազատ հավաքվելու, ժողովներ իրականացնելու իրավունքը, իսկ 2022 թվականին մոռացե՞լ եք այդ բոլոր կոչերի, իշխանությանը սանձելու, քաղաքացիների իրավունքները ապահովելու, լրագրողների ազատ աշխատանքն ապահովելու կարևորության մասին։

Այո, իհարկե հարգում եմ, մի քիչ էլ նախանձում եմ, թե ինչպես եք հոգ տանում ձեր երկրի քաղաքացիների մասին։

Հուսով եմ, Հայաստանում ևս շուտով կլինի այնպիսի իշխանություն, որ հոգատարություն կդրսևորի սեփական քաղաքացիների նկատմամբ։

Լավ, բա «զիլինա-զիլինա», է... «ժողովրդավարություն-ժողովրդավարություն» խաղը էլ չի շարունակվելու՞, թե՞՝ Նիկոլին սատարելու քաղաքականության շրջանակներում Հայաստանում «democracy-democracy» խաղն ավարտվեց, այդ խաղի միջից «human rights» օպցիան ջնջվեց և հիմա խաղալու ենք «hypocrisy-hypocrisy»»,- գրել է Աշոտյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ