Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Սաքո, խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ ու դու պատժվելու ես. Իշխան Սաղաթելյանը՝ ՊՊԾ պետին

Թեմա

Ոստիկանության պարեկապահակային ծառայության ղեկավարը Սարգիս Հովհաննիսյանն այն մարդն է, որը մեկ տարի առաջ քացի էր տալիս քաղաքացիներին, որը պատգամավոր Աննա Մկրտչյանի մազերն էր քաշում Ազգային ժողովի դահլիճում, այսօր կրկին իրեն լկտի է պահել և սանձարձակ, այս մասին Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ուրեմն, լսի՛, Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի բռնի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից, այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ ու դու պատժվելու ես դրա համար»,– հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը խոչընդոտել է Mediahub լրատվական կայքի լրագրողի և օպերատորի աշխատանքը: Նախ՝ ձեռքով հրել է խոսափողը, ավելի ուշ նրան ուղեկցող մի երիտասարդ հրել է օպերատորին, ապա նրանք փակել են տեսախցիկը, քաշքշել ու ոտքով հարվածել են օպերատորին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ