ՔՊ-ականները տվայտանքների մեջ են
Ներքաղաքական
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում ուշ, բայց հասկացել են` Նիկոլ Փաշինյանը «գլուխը պրծացնելու» է, իսկ իրենց «փուռն է տալու»:
«Իրավունքին» հասած իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` ՔՊ-ականները մտահոգված են ոչ թե երկրում ստեղծված իրավիճակով, այլ իրենց ապագայով, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի խոստացած «ապագա կա»-ն, իրականում` չկա:
Ըստ որոշ ՔՊ-ականների, Փաշինյան Նիկոլը ոչ միայն հողերը, այլեւ իշխանությունն էլ է միտումնավոր, փուլային, ոչ թե փաթեթային տարբերակով հանձնում եւ ստվերային կերպով դեռ մի բան էլ «ջուր է լցնում» փողոցում պայքարող ընդդիմության «ջրաղացին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ