Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ «Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները Արդեն երկրորդ օրն է՝ Կրիվոյ Ռոգը զանգվածային հարձակման տակ է (Տեսանյութ) «Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա

Պետական ապարատում բառացիորեն քաոս է․ «Փաստ»

Մամուլի տեսություն

«Երևանում ընդդիմության կողմից իրականացվող զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ուշագրավ իրադարձություններ են ընթանում պետական կառավարման համակարգում: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունն ամեն գնով փորձում է վերահսկողություն սահմանել, որպեսզի պետական համակարգի աշխատողները չմասնակցեն ընդդիմության հանրահավաքներին ու երթերին, ավելին՝ իշխանությունը փորձում է կանխել պետական ապարատում ընդդիմադիր «բջիջների» ձևավորման գործընթացը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մի շարք գերատեսչություններում կազմել են ոչ քպական աշխատակիցների ցուցակները, որպեսզի էլ ավելի ուշադիր հետևեն նրանց բոլոր քայլերին, իսկ ոմանց արդեն ծանուցագրեր են ուղարկվել՝ երկամսյա ժամկետում աշխատանքից ազատվելու վերաբերյալ։

Մեր մեկ այլ աղբյուր էլ փոխանցել է, որ գրեթե բոլոր նախարարություններում ստեղծված են «միավորներ», որոնք ամենայն մանրամասնությամբ հետևում են ընդդիմության ցույցերին և ֆիքսում իրենց աշխատակիցներին, ինչպես նաև շատ ավելի հետևողականորեն մոնիթորինգի են ենթարկում սոցցանցերը՝ հասկանալու, թե «ինչ են շնչում» պետաշխատողները։ Չնայած այս բոլոր միջոցառումներին, մեր տեղեկություններով, պետական գերատեսչություններում գերակշռում են հայրենիքի ապագայով մտածող քաղաքացիները, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականությանը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ