Ե՞րբ գլխացավը կարող է վկայել լուրջ հիվանդության մասին
Առողջապահական
Պուլսացվող գլխացավը բժշկի շտապ այցելելու պատճառ է, քանի որ այն վկայում է առողջական լուրջ խնդիրների մասին, նշում են մասնագետները։ Նյարդաբան Պավել Խորոշեւը պատմել է, թե որ դեպքերում ցավը կարող է ազդարարել լուրջ առողջական խնդիրների մասին, գրում է «Ժողովրդական նորություններ»-ը։
Ըստ մասնագետի՝ ընդգծված թուլացնող գլխացավը կարող է վկայել, որ մարդու մոտ ուղեղի մի հատվածի արյունամատակարարման խախտում կա։ Նա կոչ է արել նման դեպքերում շտապ դիմել բժշկի։
«Եթե ինքնաբուժումը չի օգնում, եւ ախտանիշը պահպանվում է մի քանի ժամ, ապա պետք է դիմել բժշկի, քանի որ դա կարող է համակարգային զարգացող հիվանդություն լինել»,- ասել է բժիշկը։
Ըստ Խորոշեւի՝ գլխացավն անտեսել չի կարելի, քանի որ անտեսված հիվանդությունը կարող է հղի լինել հաշմանդամությամբ եւ մահով։