Պետք է, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. Ի՞նչ նկատի ունի Դանիելյանը Պուտինը պատրաստ է հրահանգել ընտրությունների օրը չհարվածել Ուկրաինային. Պեսկով Նույնիսկ Արամ Զավենիչը չի վստահում Արեւմուտքի խոսքերին Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան 500 ընտանիք հաց է վաստակում, աշխատում են, հիմա որոշել են քանդել, ժամանակ էլ չեն տալիս. ակցիա Զայրացավ քաղաքացին. Մի՛ պղտորեք այն առուն, որից ջուր եք խմում, մեր հարկով պարգևավճար եք ստանում Ազգային ժողովի նիստ Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում

Շտապօգնությունը Ֆրանսիայի հրապարակ ժամանել է 40 րոպե ուշացմամբ․ ոստիկանները հրաժարվել են քաղաքացուն հրատապ հիվանդանոց տեղափոխել․ մանրամասներ

Թավշյա տեռոր

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարին միացած քաղաքացիներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել սիրտ–անոթային անբավարարության խնդրով։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացին հիվանդանոցում մահացել է։

AntiFake.am–ի թղթակիցը Ֆրանսիայի հրապարակում զրուցել է քաղաքացիների հետ, որոնք փոխանցել են, որ սրտի խնդրով քաղաքացու համար շտապօգնություն են կանչել, որը շուրջ 40 րոպե չի մոտեցել Ֆրանսիայի հրապարակ։ Մեր թղթակիցը նկատել է, որ այսօր առաջին անգամն է, որ իշխանությունները շտապօգնության ծառայություն Ֆրանսիայի հրապարակում չեն տեղակայել։ 

Վատառողջ քաղաքացուն առաջին օգնություն ցուցաբերած քաղաքացիները հայտնեցին, որ բազմիցս զանգել են շտապօգնություն, որպեսզի մեքենան հնարավորինս արագ մոտենա, սակայն ստիպված են եղել շուրջ 40 րոպե սպասել անձնակազմի ժամանելուն։

AntiFake.am–ի թղթակցին քաղաքացիները պատմեցին, որ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, որպեսզի նրան հնարավոր լինի հրատապ հիվանդանոց տեղափոխել, սակայն ոստիկանությունը հրաժարվել է օգնել ցուցարարին։ Ինչպես արդեն հայտնի է, հիվանդանոցում բուժաշխատողներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը։

AntiFake.am–ին պատմեցին, որ քաղաքացին երկար ժամանակ ուներ սիրտ–անոթային անվաբարարության խնդիր։

Ցավակցում ենք հանուն հայրենիքի փրկության խաղաղ անհնազանդության պայքարին միացած և անժամանակ կյանքից հեռացած քաղաքացու ընտանիքին, հարազատներին։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ