Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Աղվան Հովսեփյանի ղեկավարած դատախազության դատախազները քննության ժամանակ վարվել են մի քանի անգամ ավելի բիրտ ու դաժան

Իրավական

Քննվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խափանում կալանավորման հարցը։ Որպես իրավապաշտպան հակված եմ, որպեսզի դատարանը վերացական դատողություններով անձին չպահի կալանքի տակ, իսկ գրավի ինստիտուտից համարձակ օգտվի՝ անկախ առերևույթ կատարած արարքի ծանրությունից։
Ընդհանրապես չէի անդրադառնա այս անձնավորությանը, եթե երեկ նիստի ժամանակ վերջինիս քողարկված խոսքերի տակ չփորձեր ,,ուսուցանել,, մեղադրող կողմին։ Արձանագրում եմ, որ տասնամյակներ շարունակ Աղվան Հովսեփյանի ղեկավարած դատախազության դատախազները կալանքի միջնորդություններ քննության ժամանակ վարվել են մի քանի անգամ ավելի բիրտ ու դաժան՝ թքած ունենալով ինչպես անձի կործանվող ճակատագրի, արդարադատության շահի, այնպես էլ պետության շահի վրա, չհաշված դատավորների վրա տոտալ ճնշումները։ Կարևորագույնը եղել է իրենց գլխավոր պապայի կամքն ու ցանկությունը:
Եվ սա է իրականությունը և իրականությունից չես փախչի։
Իսկ բումերանգի օրենքը գործում է:
Ո՞րն է ելքը: Խոստովանել, խոստովանել ի պաշտոնե արածի բացասական, հասարակության համար կործանարար հետևանքները, հայցել հասարակության ներողամտությունը, խնդրել, որպեսզի գնահատեն նաև լավ կողմերը։ Եվ ամենակարևորներից, համարձակություն ունեցեք տառապելու, դրա ուժով մաքրվելու, հաղթահարելու, ներելու, ներվելու ու սիրելու։ Եթե փոխեք ձեր գիտակցությունը, ինձ կհամարեք ձեր լավ բարեկամը։

Լևոն Բաղդասարյան, փաստաբան 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ