Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր

«Չէ՞ որ դուք արյուն եք սիրում, դուք հայի արյան ծարավ եք` 5000֊ից ավել զոհերը ձեզ օրինակ»

Թավշյա տեռոր

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Լուիզա Մկրտչյանը, պատասխանելով Էդուարդ Աղաջանյանի ագրեսիվ բարբաջանքներին, գրում է.

Իշխանականները մոռանալով իրենց անցյալը` մեզ` ցուցարարներիս անվանում են ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբեր. այսպես է արտահայտվել քպ֊ական Էդուարդ Աղաջանյանը։ Էդուարդի համար նույնիսկ մանկահասակ երեխաներն են խուլիգաններ, չէ՞ որ նրանք էլ են մեր շարքերում` իրենց ծնողների հետ, և, եթե մենք ագրեսիվ տրամադրված լինեինք մի՞թե հազարավոր ծնողներ իրենց երեխաների կյանքը վտանգի տակ կդնեին։
Հորդորում եմ ագրեսիվ իշխանականներին խոսելուց առաջ մտածել։ Ի դեպ ագրեսիվ տրամադրված խուլիգանական խմբերին` դիմակավորված ոստիկաններ, առանց տարբերանշանի անհայտ ոստիկաններ, որոնք չեն տարբերում կնոջը` տղամարդուց, տարեցին` երիտասարդից, և բոլորի հանդեպ բիրտ ուժ են կիրառում` ուղարկում են հենց նրանք` հայերին ատող իշխանության ներկայացուցիչները։
Էդուարդն ասում է, որ ոստիկանության կողմից գործադրվող ուժը բավական մեղմ է։ Դե իհարկե մեղմ է, չէ՞ որ դուք արյուն եք սիրում, դուք հայի արյան ծարավ եք` 5000֊ից ավել զոհերը ձեզ օրինակ։
Գործող իշխանության ներկայացուցիչները չեն դադարում ցույց տալ իրենց հայատյացությունը, և ջանք ու եռանդ չեն խնայում սեփական ժողովրդին վարկաբեկելու և միմյանց դեմ տրամադրելու համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ