Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարեկները վնասազերծել են զինված անձի. նոր մանրամասներ Քանաքեռի կրակոցներից Հոկտեմբերի 12-18-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը. որ նշանները կշահեն Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Թող քեզանում մարդն իրեն տեր զգա. Հայտնի իրավապաշտպանը Երեւանի տոնի կապակցությամբ Ի՞նչ է մնացել քո կյանքում կուլիսների ետևում Ուկրաինայի ամենամեծ մետալուրգիական կոմբինատը՝ ArcelorMittal-ը լիովին դադարեցում է աշխատանքը Yandex-ի տվյալների կենտրոնը հարձակման է ենթարկվել Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր

Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմի մեծամասնությունը փախչել են զինվորոկան ծառայությունից

Թավշյա տեռոր

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Վահագ Ղահրամանյանն անդրադարձ է կատարել խունտայի քարոզչության կեղծ թեզերին.

Ճամբարափոխ ուսապարկ Հայկ Կոնջորյանը ասել է՝ ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից, ԱԺ նիստերի դահլիճից, փախչում է հեռուստատեսային տաղավարներից
- մեծաթիվ թիկնազորով, ավտոշարասյունով ու անգամ ավտոբուսներով ոստիկանների ուղեկցությամբ տեղաշարժվող կապիտուլյանտի քաղաքական զավակները պետք է ամաչեն խոսել փախուստից։
- Նիկոլ Փաշինյանը փախչում է ՀՀ քաղաքացիներից, հայ ժողովրդից:
- Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմի մեծամասնությունը փախչել են զինվորոկան ծառայությունից(բանակից):
Այսքանից հետո սրանք իրավունք չունեն խոսել փախուստից:
– ԱԺ նիստերի դահլիճի տեսանյութը հստակ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է հեռանում(փախչում) ԱԺ դահլիճից՝ ընդդիմադիրների՝ «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումների ներքո։
– Ընդդիմադիր պատգամավորները նախկինում էլ երբեք չեն փախչել ԱԺ նիստերի դահլիճից, ընդհակառակը, նրանց ՊՊԾ աշխատակիցները Ալեն Սիմոնյանի հրամանով ուժով հեռացրել են ամբիոնից։
– Արմեն Աշոտյանը բազմիցս Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի, սակայն արձագանք չի եղել։ Եղել է փախուստ: Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի ուսապարկերի հետ բանավիճելուն՝ արձանագրենք, որ կատարածուների հետ չեն բանավիճում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ