Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հայ ժողովրդի աստեղային ժամը... Հայոց ազատամարտի լուսապսակ Շուշին. Գրիգոր Մարտիրոսյան

Հրապարակախոսություն
20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ իրականում Հայոց hայրենական պատերազմի պատմության մեջ հայ ռազմարվեստի ամենափայլուն և ամենախոշոր նվաճումն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։ 
Թեև արդեն ծանոթ պատմություն է, բայց միևնույնն է,որքան նոր փաստեր և մանրամասներ ես իմանում,այդքան հոգիդ փառավորվում է: Գրելով այս մասին` ուզում եմ ամեն փաստ ու պատառիկ պատմություն դարձնել և այդ պատմության էջերը հարստացնել: Չէ՞ որ պատմությունը մարդկային հիշողություն է: Պատմությունը պետք է հենց ժամանակին վավերացնել, ամենքի աչքի առջև,որ հետագայում ամեն մեկն իր ուզածով ու իր ձևով չգրի այն:Շուշին ազատագրած, հայաշունչ դարձած համարձակ հրամանատարների,քաջ մարտիկների անուններ,իհարկե, կարելի է տալ, բայց որ՞ մեկինն ասես,որի՞նը թողնես: Թեև շատերին ճանաչում եք` ...Ուզում եմ աշխարհով մեկ գոռալ, որ Շուշին ազատագրեցին, Երևանի, Արցախի, Արարատի,  Էջմիածնի,  Արմավիրի,  Ուջանի,  Լենինականի,  Արթիկի, Ապարանի... և շա՜տ ու շատ այլ վայրերի առյուծի կաթ կերած ՏՂԵՐՔԸ: Այսպես ավելի արդար կլինի: Ի՜նչ տղերք էին... Ամեն մեկը մի Սասնա  Դավիթ,  Սպարապետ Վարդան, Անդրանիկ, Նժդեհ... Ձեր բազկին, ոգու´ն մատաղ, մատաղ Ձեր կյանքին, Ձեզ ծնած մորն էլ` փառք ու պատիվ, որ ողջ հայությանը  թևաթափ չարիք:
30 տարի առաջ Շուշիի ազատագրումը միայն պատմական անհրաժեշտություն չէր։ 
Շուշին հիմա էլ աղերս ունի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ