Բրիտանական հակահետախուզությունը զգուշացրել է պաշտպանական ընկերություններին ռուսական դիվերսիաների սպառնալիքի մասին. Bloomberg ԻՀՊԿ գլխավոր հրամանատար. Հաջորդ պատերազմը այլևս տարածաշրջանային չի լինի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը       

Մասնագետը նշել է՝ որ համեմունքն է նպաստում արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը

Առողջապահական

Սննդին ու ըմպելիքներին սև պղպեղ ավելացնելը կարող է զգալիորեն նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու պաշտպանել օրգանիզմը բորբոքային գործընթացներից։ Այս մասին Eat This, Not That պորտալի հետ զրույցում նշել է սննդաբան Լիզա Մոսկովիցը։ 

Նրա խոսքով՝ այս համեմունքի մեջ պարունակվող ակտիվ բաղադրիչը՝ պիպերինը, օգնում է ավելի լավ յուրացնել հակաբորբոքային նյութերն ու վիտամինները։ Բացի այդ, պղպեղի մեջ պարունակվող հակաօքսիդանտները պաշտպանում են օրգանիզմն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։
 
«Սև պղպեղի հյութահանուկը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, այն նաև օժտված է հակաօքսիդանտային հատկություններով, որոնք կարող են օգնել պաշտպանել օրգանիզմը չարորակ ուռուցքների զարգացումից», - նշել է մասնագետը՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ սև պղպեղն օգտակար է ոչ բոլորի համար։
Նրա խոսքով՝ այս համեմունքը հարկավոր է զգուշորեն կիրառել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում, քանի որ այն կարող է հանգեցնել քրոնիկ հիվանդությունների սրման ու ստամոքսի այրոցի զարգացման։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ