Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ «Ժողովուրդ». Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից՝ Հայաստան, ո՞վքեր են ներմուծողները Արդեն երկրորդ օրն է՝ Կրիվոյ Ռոգը զանգվածային հարձակման տակ է (Տեսանյութ) «Հրապարակ»․ Բրիտանիայում սովորած համայնքապետի տեղակալն անգամ գործի չի գնա. կաշխատի առցանց «Իրավունք». «Արտահերթի ելքն ընդդիմության օգտին չի լինի» Ոմանք ուզում են փրկել ոչ թե երկիրը, այլ իրենց ֆինանսական հոսքերը․ Արման Ղուկասյան «Ժողովուրդ». Սահմաններից ռուսներին հեռացնելու գործընթացը մտնում է նոր փուլ Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին G20-ում, նույնիսկ եթե որոշ մարդկանց դա դուր չգա

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 4․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

 «Ոչ հեռավոր 2016-ին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում, անդրադառնալով նոր-նոր ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին ու դրույթներին, վստահեցնում էր, թե իրենք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ երբեք չեն բանակցի, եթե գործընթացից բացակա է Արցախի Հանրապետության ներկայացուցիչը:

«Այս իմաստով խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության որեւէ բանագնացի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի բացակայության պայմաններում»,- Ազատության հրապարակից հայտարարում էր Փաշինյանը:

2018-ի քաղաքական վերադասավորումներից ու Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններն Արցախյան հարցի շրջանակներում հանդիպել են մեկ տասնյակից ավելի անգամներ: Փաշինյանն ու Ալիեւն առանց Արցախի ներկայացուցչի մեկ սեղանի շուրջ նստել են թե՛ 44-օրյա պատերամից առաջ, թե՛ դրանից հետո, հետեւաբար Փաշինյանի հավաստիացումները, թե առանց Արցախի ներկայացուցչի ինքը երբեք ու երբեք որեւէ բանակցության չի մասնակցի, ակնհայտ սուտ էր:

Նույն օրը՝ 2016-ի սեպտեմբերի 10-ին, նա հայտարարում էր նաեւ. «Քանի դեռ Ադրբեջանը շարունակաբար հոխորտում է, որ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Երեւանն ու Սեւանա լիճը իրենն են, պաշտոնական Երեւանի հայտարարությունները փոխզիջման պատրաստակամության վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան կապիտուլյացիոն ձեւակերպումներ… Քանի դեռ պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ պետք է ծածանվի, հայկական քաղաքական բառապաշարից փոխզիջում բառը պետք է արմատախիլ անել»:

Կապիտուլյացիա բառն այժմ չհանդուրժող ու դրա դեմ կատաղի պայքար տվող իշխանավորները, փաստորեն, 2016-ին ՀՀ իշխանությունների համար կապիտուլյացիա են համարել անգամ Բաքվի պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունները: Այժմ, սակայն, 2022-ի ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարում է ոչ միայն փոխզիջումների, այլեւ Արցախյան հարցի նշաձողն իջեցնելու մասին: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ քաղաքացիներին»:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ