Ինչո՞ւ են մղձավանջային երազներ առաջանում COVID-19-ից հետո
Հասարակություն
COVID-19 համավարակի ֆոնին մարդիկ սկսել են ավելի հաճախ մղձավանջային երազներ տեսնել. նրանք քնի մեջ «բախվում» են հիվանդության, վիրահատությունների, ռազմական գործողությունների եւ անգամ աշխարհի վերջի հետ։ Ընդ որում՝ մղձավանջների մասին պատմել են ինչպես կորոնավիրուսով հիվանդացած, այնպես էլ դրանով չվարակված մարդիկ, եւ մինչեւ վերջ պարզ չէ, թե արդյոք քնի վրա ազդում է հենց հիվանդությունը։ Հարցը պարզելու համար գործի են անցել Հռոմի Սապիենցայի համալսարանի հոգեբանները։ Իրենց հետազոտության արդյունքների մասին նրանք պատմել են Nature and Science of Sleep ամսագրի հոդվածում, տեղեակցրել է «Газета.Ру»-ն։
Գիտնականներն ուսումնասիրել են 14 երկրներից 1 088 կամավորականների տվյալները, մասնակիցների միջին տարիքը՝ 34-44։ Կամավորականների կեսը հիվանդացել էր COVID-19-ով, այդ թվում եւ անախտանիշ։ Հետազոտության ընթացքում մասնակիցները լրացրել են հարցարաններ տագնապայնութան եւ սթրեսի մակարդակի չափման, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների, դեպրեսիայի ախտանշանների, անքնության եւ ընդհանուր առմամբ կյանքի որակի ու առողջական վիճակի մասին։ Մասնակիցներին նաեւ խնդրել են հիշել, թե որքան հաճախ են մղձավանջներ տեսել համավարակից առաջ եւ համավարակի ժամանակ։