Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Գնաճ գրանցվել է ինչպես սննդամթերքի, այնպես էլ դեղորայքի շուկայում. Ահազանգում է տնտեսագետը

Տնտեսություն

«Համատարած գնաճի պայմաններում պարենային ապրանքների մասով վերահսկելիոթյուն գրեթե չենք դիտարկում, որովհետև գները շատ արագ բարձրանում են։ Իրականում 7 տոկոս գնաճը մոտ 500 ապրանքատեսակի գների տատանումն է։ Սա էական նշանակություն ունի հատկապես սոցիալապես անապահով խավի և աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է»,-անդրադառնալով ՀՀ-ում գրանցվող գնաճին, ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ընդգծելով.

- Կառավարությունը՝ մասնավորապես Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները, Պետեկամուտների կոմիտեն, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պետք է վերահսկեն իրաբիճակը։ Այսինքն՝ պետությունը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչպես է գնագոյացումը տեղի ունենում։ Սակայն պետության վերահսկողական գործառույթը, մեղմ ասած, չի իրականացվում: Իսկ գնաճ գրանցվել է ինչպես սննդամթերքի, այնպես էլ դեղորայքի շուկայում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ