Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների կարող է հանգեցնել մեծ քանակությամբ վիտամինների ընդունումը
Հասարակություն
Վիտամինների ընդունումն առանց վերահսկողության կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել։ Հիպերվիտամինիզացիան կարող է հանգեցնել ինտոքսիկացիայի, որը գրեթե անհնար է բուժել։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Լյուդմիլա Լապան։
«Եթե վիտամին С-ն նորմայից շատ է լինում, ապա սկսում են քայքայվել ոսկրային հյուսվածքները, օրինակ՝ ատամները, և մեծանում է երիկամների ծանրաբեռնվածությունը։ Հիպերվիտամինիզացիան հնարավոր չէ բուժել, դա օրգանիզմի ինտոքսիկացիա է», - բացատրել է բժիշկը։
«Օրգանիզմում մեծ քանակությամբ վիտամին В-ի առկայությունը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթների բորբոքման, ինչի պատճառով օգտակար նյութերը դադարում են յուրացվել, իմունային նհամակարգի աշխատանքում խանգարումներ են տեղի ունենում», - նախազգուշացրել է Լապան։
Ինչպես նշել է մասնագետը, վիտամինների դեֆիցիտի դեպքում դրանց պակասը լրացնելը բավական հեշտ է, մինչդեռ դրանց ավելցուկից գրեթե հնարավոր չէ ազատվել։ Սա է պատճառը, որ ոչ մի դեպքում չի կարելի վիտամինային ու հանքանյութային կոմպլեքսներն ընդունել կանխարգելիչ նպատակներով։ Դրանք անվնաս դեղահաբեր չեն, ուստի միայն բժիշկը կարող է համապատասխան նշանակումներն անել՝ որոշելով կուրսի տևողությունն ու անհրաժեշտ չափաբաժինը։