Մասնագետը նշել է՝ որն է լավագույն միրգը լյարդի հիվանդությունների ու շաքարային դիաբետի կանխարգելման համար
Հասարակություն
Կիվին անչափ օգտակար միրգ է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ մանրաթելեր, ինչի շնորհիվ նպաստում է լյարդի ճիշտ աշխատանքին, նվազեցնում է օրգանիզմի վրա շաքարի ունեցած վնասակար ազդեցությունն ու կարգավորում է զարկերակային բարձր ճնշումը։ Այս մասին հաղորդում է Eat This, Not That! պորտալը՝ վկայակոչելով սննդաբան Լիզա Յանգին։
Մասնագետի խոսքով՝ ընդամենը մեկ կիվին պարունակում է մանրաթելերի օրական անհրաժեշտ չափաբաժնի գրեթե 8 տոկոսը։ Այն ոչ միայն բարելավում է մարսողությունն ու պահպանում է իմունային համակարգը, այլև նպաստում է զարկերակային ճնշման պահպանմանը։
«Մանրաթելերը շատ կարևոր են լյարդի պաշտպանության, արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման ու անգամ քաշի վերահսկողության համար։ Կիվիի մեջ պարունակվող մանրաթելերի շնորհիվ այս միրգը հիանալի հավելում է դառնում սրտամկանի առողջության ու մարսողության բարելավման և փորլուծության կանխարգելման համար», - նշել է Յանգը։