Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Չեմ լսում «իրավապաշտպանների» լռության զրնգոցը. ՈՒՂԵՐՁ ՑՈՒՑԱՐԱՐԻՆ ԵՎ ՀԻՇԵՑՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ

Իրավական

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Դանիել Բեկ Պիրումյանը ուղեցույց է ներկայացնում անհնազանդության ավտոերթերի մասնակիցների համար.

1. Բերման ենթարկվելու պարագայում՝ պահանջել զանգի հնարավորություն:
2. ՄԻԱԺԱՄԱՆԱԿ, եթե Դուք ոստիկան եք, «Ոստիկանության մասին», «Ոստիկանական ծառայության մասին» օրենքների համաձայն՝
3. ոչ ոք իրավունք չունի ստիպել ոստիկանության ծառայողին կատարելու այլ՝ օրենքով իրեն չվերապահված պարտականություններ:
 4. Ղեկավարներից (անմիջական կամ ուղղակի) կամ այլ լիազորված պաշտոնատար անձանցից օրենքին հակասող ակնհայտ անօրինական հրամաններ, հրահանգներ և կարգադրություններ ստանալիս ոստիկանության ծառայողը պարտավոր է ղեկավարվել միայն օրենքի պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
5. Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած ոստիկանության ծառայողները, ինչպես նաև անօրինական կարգադրություն կամ հրաման տվող պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն։
6. Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է պատասխանատվությունը:
• Բնականաբար, նմանաբնույթ գործողությունները չեն կարող տեղավորվել օրենքի շրջանակներում:
 Եթե Դուք ավտոերթի մասնակից եք, ապա իրավունք ունեք.
• իրականացնելու հավաքների ազատության Ձեր սահմանադրական իրավունքը(այս դեպքում՝ ավտոերթի տեսքով)
• թույլատրելի նվազագույն արագությամբ երթեւեկելու.
• իրավապահ մարմինների կողմից ցանկացած միջամտության պարագայում պահանջելու, որպեսզի բացատրեն, թե ի՞նչ խախտում եք իրականացնում.
• իրավապահներից պահանջել ԲԱՎԱՐԱՐ ժամանակ ենթադրելի խախտումը դադարեցնելու համար։
Գնալու՛ ես...
#STOP_նիկոլ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ