Սրտաբանը հերքել է անառողջ սննդի հետևանքով խոլեստերինի մակարդակի բարձրացման մասին «միֆը»
Առողջապահական
Սրտաբար Գերման Գանդելմանը «Жить здорово!» հաղորդաշարի նոր թողարկման ընթացքում հերքել է օրգանիզմում խոլեստերինի բարձրացման ու աթերոսկլերոզի զարգացման վերաբերյալ գլխավոր «միֆը»։ Մասնագետի խոսքով՝ ճարպանման այս նյութի բարձրացումը կապված չէ յուղոտ մթերքի գործածության հետ։
Ինչպես նշել է սրտաբանը, խոլեստերինի ավելի քան 85%-ը ձևավորվում է մարդու օրգանիզմում․ երեկոյան ժամերին լյարդն ակտիվորեն խոլեստերին է արտազատում։ Ընդ որում՝ յուղոտ ու անառողջ մթերքի գործածությունը որևէ կերպ չի ազդում աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացման ու օրգանիզմում խոլեստերինի մակարդակի բարձրացման վրա։
«Սննդի միջոցով խոլեստերինի մակարդակը զգալի բարձրացնելը շատ դժվար է։ Եթե ուզում եք բուժել խոլեստերինի բարձր մակարդակը, ապա պետք է դեղորայք ընդունեք, պետք է նիհարեք, փոխեք սննդակարգը։ Այդ ժամանակ դրա մակարդակը նվազեցնելու հնարավորություն կլինի», - ընդգծել ՝ սրտաբանը։