Որ գործոնները կարող են դառնալ մազաթափության պատճառ
Առողջապահական
Մարդու մազերի առողջությունն անմիջականորեն կախված է նրա օրգանիզմի ընդհանուր վիճակից, ուստի մազերի որակի կամ տեսքի արտասովոր փոփոխությունների առկայության դեպքում հարկավոր է անպայման պարզել դրանց հիմնական պատճառը։
Մազաթափությունը կարող է գենետիկ նախատրամադրվածության հետևանք լինել, սակայն որոշ դեպքերում խնդիրը կարող է ժառանգականության մեջ չլինել։ Մաշկաբան Վենդի Ռոբերտսի խոսքով՝ մազարմատների միաչափության կամ անսպասելի մազաթափության դեպքում պատճառը կարող է այլ լինել, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել նաև օրգանիզմի տված մյուս ազդանշաններին։
հղիությունը,
վահանագեղձի հիվանդությունները,
սակավարյունությունը (անեմիա),
աուտոիմունային հիվանդությունները (այդ թվում՝ պսորիազը),
պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը,
որոշակի մաշկային հիվանդությունները։
Քլիվլենդի կլինիկայի տվյալներով՝ շատ կանանց մոտ մազաթափությունը պայմանավորված է լինում օջախային ալոպեցիայով՝ աուտոիմունային հիվանդությամբ, որի դեպքում իմունային համակարգը հարձակվում է մազարմատների վրա, ինչի հետևանքով մազերը թափվում են փնջերով՝ առաջացնելով մազաթափության օջախներ։ Նման դեպքերում հարկավոր է անպայման որոշակի հետազոտություններ անցնել՝ խնդրի հստակ պատճառը պարզելու և բուժման ընթացքը մշակելու համար։
Աղբյուր medikforum.ru