Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. Կարապետյան Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակել Եթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան «Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա Խամոյան Մահացել է Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը Թրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին «Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան «Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Երդվեցին լինել «Սահմանապահների երիտասարդ ընկերները»

Տեսանյութեր

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի վարչությունում հայ եւ ռուս աշակերտները երդվեցին պաշտոնապես լինել «Սահմանապահների երիտասարդ ընկերները»: Սահմանապահ զորքերի ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցի շուրջ 70 աշակերտ ստացան համապատասխան կրծքանշաններ ու իսկական զինվորական գրքույք հիշեցնող վկայականներ՝ երդվելով, որ միանալով «Սահմանապահների երիտասարդ ընկերներ» ջոկատին, հանդիսավոր կերպով, ընկերների առաջ խոստանում են՝ լինել հայրենիքի պաշտպանների փառավոր ավանդույթների ազնիվ եւ արժանի շարունակողը, լինել հայրենասեր, քրտնաջան սովորել, հարգել ավագներին ու վետերաններին, զարգացնել իրենց մեջ ուժը, քաջությունը, կամքն ու ճարպկությունը եւ լինել օրինակ երիտասարդ ընկերների եւ հենարան՝ ընտանիքի համար:

Երդման պաշտոնական արարողության ժամանակ հնչեցին Հայաստանի ու Ռուսաստանի օրհներգները, բերվեց աշակերտական ջոկատի դրոշը, իսկ ելույթներով հանդես եկան եւ աշակերտներին ողջունեցին ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի վարչության պետ գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին, պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Սերգեյ Բալակինը եւ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության Ռուսաստանի վետերանների խորհրդի տարածաշրջանային բաժանմունքի պետի տեղակալ, փոխգնդապետ Վահրամ Մանուկյանը։

Փոխգնդապետ ԱՆԴՐԵՅ ԶԱՅԱԼՈՎԸ, ով ստանձնել էր արարողության կազմակերպման եւ  հաղորդավարի պատասխանատվությունը, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ դեռեւս նախորդ տարի ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերում ձեւավորվել է շարժում, որը կոչվում է «Սահմանապահների երիտասարդ ընկերներ». «Հիմա այդպիսի շարժում ձեւավորում ենք նաեւ Հայաստանում, որին կարող են մասնակից դառնալ ոչ միայն մեր գործընկերների երեխաները: Սկզբում հայտարարեցինք շարժման մասին, գնացինք դպրոց եւ պատմեցինք երեխաներին, ցույց տվեցինք Ռուսաստանի օրինակը եւ տեսահոլովակներ այդ թեմատիկայով: Եվ եթե սկզբում ունեինք 30 աշակերտ, ապա այժմ նրանք շուրջ 70-ն են»:

Ի դեպ, փոխգնդապետ Զայալովը նաեւ նշեց, որ այս ամենով ավելի ոգեւորված են ծնողները, որովհետեւ իրենց երեխաները հեռախոսներից գոնե մի փոքր կկտրվեն. «Մենք նախատեսում ենք երեխաների հետ անցկացնել ֆիզիկական վարժություններ, նախնական զինվորական պատրաստություն, հայրենասիրական միջոցառումներ»:

Հարցին, թե արդյոք «Սահմանապահների երիտասարդ ընկերներն» ապագայում կդառնան իսկական սահմանապահներ, ռուս սպան այսպես պատասխանեց. «Մենք հուսով ենք եւ մեծ հաշվով այս ամենը հենց հետաքրքրություն է առաջացնելու երեխաների մոտ, որպեսզի, ինչու ոչ, ապագայում դառնան սահմանապահներ: Սակայն մեր նպատակն առաջին հերթին ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, որպեսզի երեխաները մեծանան հայրենասեր: Ապագայում կգա՞ն սահմանապահ զորքեր, շատ լավ, չե՞ն գա, էլի լավ, որովհետեւ, միեւնույն է, կլինեն լավ հայրենասերներ»:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության Ռուսաստանի վետերանների խորհրդի տարածաշրջանային բաժանմունքի պետի տեղակալ, փոխգնդապետ ՎԱՀՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ նույնպես ասաց, որ կարեւոր չէ «Սահմանապահների երիտասարդ ընկերները» կդառնան սահմապահներ, թե կընտրեն այլ մասնագիտություն, այլ կարեւորն այն է, որ շարժման մասնակից երեխաները կզբաղվեն ոչ թե անպետքություներով, այլ կստանան հայրենասիրական դաստիարակություն:

«Մեծ ծրագիր ունենք, որը նախատեսել ենք իրականացնել մեկ տարվա մեջ, որից հետո շարժումը կհամալրվի նոր աշակերտներով: Կանցկացնենք ոչ միայն նախնական զինվորական պատրաստության դասընթացներ, այլեւ Հայաստանի եւ Ռուսաստանի պատմության դասեր, մարզական մրցույթներ», - ընդգծեց փոխգնդապետ Մանուկյանը:

Թե ինչպիսի տրամադրություններ կան աշակերտների շրջանում արդեն իսկ ձեւավորված շարժման վերաբերյալ, վետերանների խորհրդի տարածաշրջանային բաժանմունքի պետի տեղակալն ասաց, որ դեռ երեխաների համար այս ամենը նոր է ու լավ չեն պատկերացնում. «Բայց ծնողներն, իսկապես, ոգեւորված են: Նրանց համար տեղի ունեցած արարողությունը, կարծես, հենց զինվորական երդման արարողություն լիներ»:

Հավելենք, որ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի ենթակայության տակ գործող հինգ հանրակրթական դպրոցներում արդեն իսկ գործում է «Սահմանապահների երիտասարդ ընկերներ» շարժումը, որոնց անդամների թիվը կազմում է ավելի քան 200 աշակերտ:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

281673846-2557980694334414-4451447524020911477-n

281761499-2557980701001080-3287491902795019050-n

281782727-2557980581001092-139507338668260319-n

281786306-2557980291001121-3207906078493652520-n

281817117-2557980264334457-3428008178600829181-n

281914103-2557981764334307-5853525814695948680-n

282003804-2557981797667637-6800952936595364841-n

282048021-2557981761000974-2280752741411142433-n

282051138-2557980267667790-7539694642643096568-n

282114966-2557980524334431-8839202885602658982-n

282163682-2557980604334423-4490065412685618051-n

282578451-2557981714334312-2329417359237092652-n

282625638-2557980877667729-3636302368446587269-n

283009044-2557981941000956-7949390558188514236-n






Ինչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱնկախական վիլսոնիստը՝ Կանադայի դրոշովԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top