Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Նոր օրենսգրքով ինչ է սպասվում դատապարտյալներին

Թեմա

Ազգային ժողովում երեկ գումարված արտահերթ նիստում քննարկվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծը: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ` նոր օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանության վրա, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է տարվի  անհատականացված աշխատանք: Նորարարությունն այն  է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի համար կազմվելու է պատժի կրման անհատական պլան, եւ ըստ այդմ` երեքից վեց ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է: Այս առումով կապահովվի կանխատեսելիություն, եւ կիրականացվեն թիրախային միջոցառումներ: Իսկ ուղղիչ հիմնարկների տեսակներին կփոխարինեն անվտանգության երեք` ցածր, միջին եւ բարձր գոտիներ` հաշվի առնելով դատապարտյալների ռիսկերի եւ կարիքների գնահատումը: Կսահմանվեն նաեւ պատժի կրման մեղմ եւ խիստ ռեժիմներ:

Ինչ վերաբերում է անչափահաս դատապարտյալներին, նոր օրենսգրքով նրանց պատժի կրման համար հատուկ վերականգնողական պայմաններ պետք է լինեն: Նախատեսված է, որ առանձնահատուկ վերաբերմունք պետք է ցուցաբերվի անչափահասների նկատմամբ` հաշվի առնելով տարիքային առանձնահատկություններն ու սոցիալ-հոգեբանական խնդիրները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ