Փաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը 16։00 ուղիղ եթերում դիտեք <<Ուրբաթ Իրիկուն>> հաղորդաշարը Լեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do Rzeczy Պուտինը շնորհավորել է Հայաստանին Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում Մի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ) Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին» Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն Սիմոնյան Մեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասին Արթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքից

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ 104 ՏԱՐԻ ԱՆՑ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Եռագույնը եւ Մայիսի 28-ը Գարեգին Նժդեհը դասել էր անքննարկելի սրբությունների շարքին: Սակայն այդ սրբությունները դարձել են ոտնձգությունների թիրախ 2020-ի կապիտուլյացիայից հետո: Սկզբում իբր «պատահականորեն» տարբեր տեղերում Եռագույնը հայտնվում է գլխիվայր վիճակում` ճիշտ այնպես, ինչպես սիրում են անել ազերիները: Սահուն կերպով հիմա հասավ նրան, որ «յան» ազգանունով վիժվածքներ կարող են պատռել Եռագույնը, իսկ դրա արցախյան տարբերակից ընկնավորվել, ինչպես դիվահարը խնկի ծխից: Անշուշտ, պիղծ արյան կանչով Եռագույնը, Մայիսի 28-ը եւ Արցախը ատողներ միշտ էլ կային, սակայն մութ խորշերից գլուխները չէին հանում, մինչեւ 2018-ին չեկավ Նիկոլը եւ նրանց չանվանեց «հպարտ քաղաքացի»` արձակելով ազգապիղծ բնազդները Հայրենիքի եւ Ազգի դեմ...

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018-ից սկսած ամեն Մայիս 28-ին ընդառաջ որեւէ պիղծ բան հրապարակայնացնում են տարատեսակ օտարերկրյա կամակատարները, հատկապես թուրքի շահն անսքող սպասարկող նիկոլները, եւ այս անգամ էլ ԱԺ-ի ամբիոնից նա հնչեցրեց այնպիսի բաներ, որ նույնիսկ Ալիեւն իրեն թույլ տված չկար: Սակայն այսօր Մայիս 28-ը իմաստավորվում է նորովի` Ստեփանակերտում այդ օրը նախատեսված է հանրահավաք եւ երթ «Զարթնիր լաո» նշանաբանով: Կրկին, ինչպես 1988-ի զարթոնքին, Երեւանն ու Ստեփանակերտը դառնում են մեկ սիրտ եւ մեկ հոգի: Եվ թերեւս կարեւոր է հայացք նետել հետ` մեկ դարով ու մեկ 30-ամյակով:

Սարդարապատի փառահեղ հաղթանակից եւ Առաջին հանրապետության ծնունդից 104 տարի անց դրա մասին գիտենք ամեն ինչ եւ ոչինչ: Գիտենք կենացներ ու ճոռոմաբանություն, չգիտենք օրինաչափություններն ու մեխանիզմը:

Ինչո՞ւ չգիտենք: Որովհետեւ մարդն իմանում է այն, ինչ իր համար կենսական է: Սպառողի պես ապրողի համար  կենսական չէ դիմադրության մեխանիկան իմանալը: Իսկ իմանալը բացահայտում է ապշեցուցիչ զուգահեռներ 1918-ի հետ: Սարդարապատը ժողովրդական կազմակերպված շարժման հետեւանք էր, այլ ոչ թե` հրաշք: Շարժումը ծավալվել էր 1918 թվի փետրվարից եւ ներառում էր քարոզչություն, հանրահավաքներ, կազմակերպում:

Շարժման միջուկը Երեւան գաղթած վանեցիներն էին, որոնք ունեին զինված պայքարի փորձ, տիրապետում էին զենքին եւ դիմադրության գաղափարը կրողն էին:

1918-ի մայիսին հայկական զորքը ծայրահեղ բարոյալքված էր, ոչ թե նահանջում էր, այլ` փախչում: Դասալիքները լցվեցին Երեւան: Երեւանում քաղաքային խորհուրդը ու քաղաքի վերնախավը որոշում է ընդունում հանձնվել թուրքերին եւ հպատակություն հայտնել: Սրան հակառակ` ժողովրդական շարժումը պահանջում է դիմադրություն, ստեղծվում են կամավորական ջոկատներ: Ժողովրդական շարժումը փոխում է զորքի տրամադրությունը:

Այնպես որ, Սարդարապատի ճակատամարտը ռացիոնալ հիմքերի վրա ծրագրած գործողություն էր: Հանրության լավագույն մասը փաստացի հարկադրեց ժողովրդին եւ զորքին կռվել եւ հաղթել: Այսօր էլ Համաժողովրդական շարժման մասնակիցները ստիպում են մերժել կապիտուլյացիան եւ վերադառնալ պետականաշինության նորմալ հուն: Այսօր էլ պատերազմ է, որը բազմաշերտ է, հիբրիդային, ընդգրկում է ե՛ւ ներսը, ե՛ւ դուրսը: Ու առաջադեմ ռազմագետներն այսօր իրավամբ պնդում են, որ ամեն ինչն է պատերազմ, եւ ամեն ինչն է զենք:

Ու թիվ մեկ հրամայականն են դառնում կապիտուլյանտի հետ չհամագործակցելը եւ Համաժողովրդական դիմադրությանը գոնե չխանգարելը: ՔՊ-ի եւ Նիկոլի հետ չհամագործակցելու պարտավորության զտիչը սկսել էր աշխատել դեռ անցյալ տարի, սակայն ցավոք շատերը գայթակղվեցին ընտրություններին մի քանի քվե փախցնելու խմբակային էգոիզմով եւ մեկ տարի հետ գցեցին նիկոլիզմից Հայաստանն ազատագրելու գործը: Հիմա այդ սինդրոմը կարծես հաղթահարվում է:

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՀԵՏ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԶՏԻՉԸ

Vostikan

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իրավամբ նկատում է. «Նիկոլին հավատացողը կամ պետք է անբուժելի հիմար լինի կամ` խրոնիկ ապուշ: Կապիտուլյանտը երեկ ուսապարկերի խանութի ցուցափեղկերից (նախկինում` ԱԺ), իբր հումոր էր անում ընդդիմության ակցիաների մասով: Արա, բա եթե ընդդիմության ակցիաները «քոքից մաշվում են», մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել հասցրել Երեւան, ու կաշիդ պաշտպանելու համար` գիշեր-ցերեկ տանջում ես նրանց: Նայիր վերջում ոստիկանությանը քոքից չմաշացնես ու քո բոլոր ասածներիդ նման, թարս բան ստացվի: Ոստիկանները թող մի փոքր էլ դիմանան. դավադրությունների ու համազգային խայտառակությունների ժամանակը մոտենում է ավարտին»:

Չնայած վիթխարի ոստիկանական ուժերի ներկայությանը, Չեռնոգորիայի օդիոզ նախագահը, ով իր բնույթով Նիկոլի եւ Ալիեւի հիբրիդ է, ետնամուտքով մտավ կառավարության շենք, եւ ինչպես նկատեց Արմեն Աշոտյանը, Նիկոլի հաջորդ հյուրը երեւի ծխնելույզով մտնի երկաթե վարագույրներ ունեցող այդ շենքը: Ոստիկանությունն էլ այլեւս հուսալի ճնշամիջոց չէ, ոստիկաններից շատերն արդեն չեն էլ թաքցնում իրենց համակրանքը շարժման նկատմամբ, իսկ վատ հակումներ ունեցողներն էլ հարկադրված են զսպել սեփական բնազդները: Պատժիչ մեքենան չեզոքացնելու տեխնոլոգիան աշխատում է, ու անշրջելիության կետը մոտ է: Նաեւ մթնոլորտը շատ նման է 1988-ին: Վկան` հորդ անձրեւի տակ անցկացված հոծ հանրահավաքը եւ երթը, այդպիսի բան 1990-ից հետո չի եղել:

Եվ զգացվում է նաեւ հանրային կարոտ-պահանջ` կրկին տեսնել ռազմական շքերթներ: ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիկ Դանիելյանն արձանագրում է. «Մենք ունեցել ենք հզոր բանակ, որի շնորհիվ ունեցել ենք խաղաղություն, մենք կերտել ենք խաղաղություն մեր պայքարի եւ անկոտրում ոգու շնորհիվ:

2008-2018 թթ` Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մենք ունեցել ենք հզոր բանակ, մենք ունեցել ենք հզոր սպառազինություն: Կուզեմ նշել մի քանի ապացույց, մի քանի դրվագ, որոնք հստակ կտան բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք իշխանության ֆեյք նյուզի եւ արծրունանման մարդկանց մակարդակով տարածվել են մեր հանրության շրջանում: Նախ կուզեմ նշել, որ ադրբեջանական կողմն ասել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մոտավորապես 5 միլիարդ դոլարի զինտեխնիկա է մնացել Արցախի այն հատվածներում, որոնք օկուպացվել են նրանց կողմից, իսկ այդ միլիարդների սպառազինությունը այս իշխանությունները ժառանգել էին նախկին իշխանություններից, ինչպես եւ ժառանգել էին բանակցությունների այնպիսի փաթեթ, որով Ալիեւն ասում էր, որ փակ դռների ետեւում նրան ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»: Երիտասարդ գործիչը մատնանշում է, որ երկար տարիներ մենք հակամարտել ենք մի պետության հետ, որի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցել է մեր ռազմական բյուջեին, սակայն ճիշտ քայլերի, ճիշտ ռազմավարության շնորհիվ մենք կարողացել ենք զսպել, սանձել ադրբեջանական կողմի ագրեսիան եւ ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթանակ արձանագրել:

Այդ ամենը վերականգնելի է, միայն թե արմատախիլ անենք, «մինչեւ քոք մաշացնենք» խունտային: Եվ նման է, որ այս Մայիս 28-ին ընդառաջ գործընթացներն արագանում եւ ուժգնանում են: Եվ բացարձակ սուտ է խունտայի քարոզիչների պնդումը, թե ցուցարարները տխուր եւ հուսահատ դեմքերով են շրջում: Հակառակի ապացույցն են տեսանյութերն ու լուսանկարները, որ ամեն օր հարյուրներով ենք տեսնում: Տեսնում ենք վարակիչ դրական էներգետիկա եւ կենսախինդ վճռականություն: Եվ թերեւս այս Մայիս 28-ը նորովի իմաստավորվի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ






Փաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը16։00 ուղիղ եթերում դիտեք հաղորդաշարըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)Լուկաշենկոն խոստովանել է՝ «մի քիչ երկար մնաց իշխանության ղեկին»Տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք. Ալեն ՍիմոնյանՄեր հաղթանակները մեզանից չեն խլի. Պրոֆեոր Չարչյանը օրվա խորհրդի մասինԱրթուր Չախոյանը մանրամասներ է ներկայացնում ծեծկռտուքիցՄանվել Գրիգորյանն իմ մարտական ընկերն է եղել. Սասուն ՄիքայելյանՆերքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵվս մեկ երկրի առաջնորդ ժամանել է ՄոսկվաԳազամատակարարման պլանային ընդհատումներ ԵրևանումՄայիսի 9-ին կլրանա Տիգրանի 2-րդ տարեդարձըՊուտինը այսօր կհանդիպի պետական ​​այցով Ռուսաստանում գտնվող Սի Ցզինպինի հետ«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակՈ՞ՒՄ Է ՊԵՏՔ ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ ՉԵՂԱՐԿԵԼԸՋրանջատումներ Երևանի մի շարք հասցեներումԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԷՐ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՀԻՑԻնչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում«Ժողովուրդ». Փաշինյանը «քննություն» է նշանակել` «ափդեյթ» անելու թիմակիցներինԱստղագուշակ մայիսի 8-ի համարՀորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». ՔՊ-ում իրար ոտքի տակ են փորումԼույս չի լինելու․ հասցեներ«Փաստ». Իշխանությունների հիստերիան մատնում է իրենց խախուտ վիճակը«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինելԱլիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետՊեդոֆիլի զոհը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ելույթ ունեցավ Ֆրանսիայի Մեծ մասոնական օթյակի առջև. ՄալոֆեեւՌուսական ФАБ սավառնող ծանր ավիառումբերը ոչնչացրել են ուկրաինական ուժերի տեղակայման կետերը (Տեսանյութ)Պակիստանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հնդկաստանի Փանջաբի Ամրիտսար օդանավակայանի ուղղությամբ (Տեսանյութ)Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. Սաֆարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top