Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Բարենպաստ միջավայրը կօգտագործվի ահաբեկչական գործունեությունը մեծացնելու համար. տաջիկ քաղաքագետը զգուշացնում է

Թեմա

Տաջիկ քաղաքագետ, անկախ հետազոտող ՇԵՐԱԼԻ ՌԻԶՈԵՆԸ զգուշացնում է, որ եթե ժամանակին ուշադրություն չդարձվի տարածաշրջանի երկրներում առկա խնդիրներին, ապա հնարավոր է ավելի վատ տարբերակ, քան 2013-2016 թվականներին ԴԱԻՇ-ի հավաքագրման փորձն էր: Այս մասին նա նշեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական ուսումնասիրությունների կենտրոնի, «Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան. ՀԱՊԿ պայմանագրի 30-ամյակը եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակը» թեմայով քննարկման ժամանակ:

«Ցավոք, մեծ հավանականություն կա, որ Աֆղանստանի տարածքում բարենպաստ միջավայրի առկայությունը կօգտագործվի ահաբեկչական գործունեությունը մեծացնելու համար, ինչը հատուկ վտանգ է ներկայացնում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համար: Կենտրոնական Ասիայի երկրները կբախվեն ինչպես արմատական գաղափարախոսության արտահանմանը, այնպես էլ քաղաքացիների հավաքագրման եւ արմատականացման գործընթացի: Ինչպես նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության բարձր մակարդակի վտանգ կա, այսպես կոչված, «Հյուսիսային ճանապարհով», - ասաց Ռիզոենը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ