Որն է թեյի ամենավտանգավոր տեսակը
Հասարակություն
Թեյը համարվում է ամենատարածված ու օգտակար ըմպելիքներից մեկը, սակայն անգամ նման օգտակար մթերքը սխալ ընտրության դեպքում կարող է վնասակար լինել։ Ինչպես նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում, թեյի ամենավնասակար տեսակը փաթեթիկներով թեյն է, որի պարունակությունը զգալի տարբերվում է տերևավոր թեյի պարունակությունից։
«Փաթեթիկների մեջ ավելացվում է թեյի մնացորդներն ու դրանից մնացած աղբը։ Խորհուրդ կտայի չչարաշահել փաթեթիկներով թեյը», - նախազգուշացրել է մասնագետը։
Նրա խոսքով՝ փաթեթիկներով թեյի սիրահարներին խորհուրդ է տրվում հրաժարվել դրանցից՝ նախապատվությունը տալով տերևավոր թեյին։ Առողջ մարդկանց օրգանիզմի վրա նման թեյի գործածությունը միայն դրական ազդեցություն կունենա՝ նվազեցնելով աթերոսկլերոզի զարգացման հավանականությունն ու հակամանրէային ազդեցություն ունենալով ստամոքսի պատերի վրա։