Որ վիտամիններն են օգնում դադարեցնել մազաթափությունն ու խթանել վարսերի աճը
Հասարակություն
Մազաթափությունը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա։ Այն առավել հաճախ հանդիպում է հասուն տարիքի տղամարդկանց շրջանում, սակայն կանանց մոտ այս խնդրի զարգացումը ևս չի բացառվում։ Սա բավական տհաճ երևույթ է, որը կարող է դառնալ լուրջ բարդույթների զարգացման պատճառ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են օր առաջ ազատվել դրանից ու վերականգնել վարսերի փարթամությունն ու առողջ տեսքը։
Մաշկաբան Տատյանա Կոլոմիեցի խոսքով՝ մազաթափության դեպքում բժիշկները սովորաբար վիտամինային կոմպլեքսներ են նշանակում, և չնայած այն բանին, որ վիտամիններն իրականում ունակ չեն ամբողջությամբ դադարեցնել մազաթափությունը, այնուամենայնիվ դրանց նշանակումը կարող է զգալի օգուտ բերել։⠀
«Բանն այն է, որ վիտամինների ու միկրոտարրերի դեֆիցիտի դեպքում տուժում է ամբողջ օրգանիզմը, տարբեր խանգարումներ են տեղի ունենում։ Հետևաբար՝ մազերն ու եղունգները նույնպես տուժում են», - բացատրում է մասնագետը՝ շեշտելով, որ ճիշտ վիտամինային կամպլեքսների ընդունումն օգնում է օրգանիզմին ազատվել դրանց դեֆիցիտներից, ինչի շնորհիվ էլ օրգանիզմի բոլոր գործընթացները, այդ թվում նաև մազերի աճի գործընթացը կարգավորվում են։։
В խմբի վիտամինները մասնակցում են նյութափոխանակության գործընթացներին, պահպանում են կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը և պատասխանատու են մազերի աճի ու գլխամաշկի զգայունության համար, իսկ А խմբի վիտամինները պատասխանատու են գլխամաշկի ճարպագեղձերի ճիշտ աշխատանքի համար։
Վիտամին Е-ն պայքարում է սթրեսի հետևանքների դեմ ու խթանում է արյան հոսքը, ինչի շնորհիվ մազարմատները լավ են սնուցվում ու մազերն ավելի արագ են աճում, իսկ ինչ վերաբերում է վիտամին С-ին, ապա այն շատ կարևոր է ոչ միայն մազերի աճի ու գեղեցկության, այլև օրգանիզմում ընթացող բոլոր կարևոր գործընթացների համար։
Մասնագետի խոսքով՝ այս վիտամիններն իսկապես կարող են արդյունավետ լինել, սակայն կարճ ժամանակահատվածում զգալի արդյունք ակնկալել պետք չէ, քանի որ վերականգնման գործընթացը կարող է տևել մի քանի ամիս և այն էլ պայմանով, որ այն կուղեկցվի բալանսավորված ու ճիշտ սննդակարգով։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru