Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Ոստիկանները բիրտ ուժ են կիրառել «Իրավունքի» լրագրողի նկատմամբ

Թեմա

Մինչ եվրոդեսպանն ու ամերիկյան դեսպանը «ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել» քաղաքականությամբ, ոտքները ոտքներին գցած, Հայաստանում մասնակցում են «Ժողովրդավարություն ֆորում» կոչված կրկեսին, փողոցում իր հոգեվարքն է ապրում իրական ժողովրդավարությունը:

Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց երեկ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ո՛չ միայն պատգամավորների, կանանց ու անչափահասների նկատմամբ, այլեւ` «Իրավունքի» լրագրողի` կանխամտածված խոչընդոտելով մասնագիտական աշխատանքին:

Երբ ականատեսները սկսեցին բղավել, որ` «լրագրող ա, խի՞ եք խփում», լրագրողին հրած եւ գետնին տապալած ոստիկանն ու իր գործընկերները  փորձեցին տեղի ունեցածը ներկայացնել` իբր միամիտ է եղել: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Ոստիկանը, ուղիղ նայելով լրագրողին, որը կրում էր լրագրողական բեյջ եւ տեսնելով, որ նկարահանում է իրականացնում` միտումնավոր հրեց, ինչի մասին փաստում են առկա տեսանյութերը: Հատկանշական է այն, որ «ժողովրդավարության» մասին առասպելներ հյուսող որեւէ դեսպանատուն ու կազմակերպություն մինչ այս պահը «ձկան պես լուռ է» եւ չի դատապարտել միջադեպը: Իսկ մեզ մնում է արձանագրել, որ «ժողովրդավարությունն» ուղղակի մեռավ նիկոլական Հայաստանում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ