ՀՀ-ում յուրաքանչյուր չորրորդ զույգը անպտուղ է.(ԱՆՈՆՍ)
Տեսանյութեր«Հայաստանում յուրաքանչյուր չորրորդ զույգը անպտուղ է, 15 տոկոսն դեպքերում գործ ունեն նաեւ իդոպատիկ անպտղությունների հետ, որոնց պատճառները չեն հայտնաբերվում: Այսինքն կինն էլ, տղամարդն էլ առողջ են, բայց միեւնույն է երեխա ունենալ չեն կարողանում: Կամ երբեմն հղիանում են, բայց պտղի պահպանումը չի ստացվում: Սակայն, սա չի նշանակում, որ տվյալ դեպքում զույգը զրկված է նաեւ արհեստական բեղմանավորման հնարավորությունից, թեեւ եղել են դեպքեր, որ անգամ այս դեպքում` երրորդ-չորրորդ փորձից հետո է միայն ստացվում արտամարմնային բեղմնավորման գործընթացը բարեհաջող իրականացնել: Ցավոք, լինում են դեպքեր, որ անգամ նման դեպքերում չի ստացվում»,-«Իրավունք TV»-ի բժշկի մոտ հաղորդաշարի շրջանակներում անդրադառնալով ՀՀ-ում չբերության ցուցանիշներին, ասել է հայտնի սեքսապաթոլոգ Հրաչյա Պապյանը:
Ամբողջական զրույցը դիտեք «Իրավունք TV»-ի եթերում քիչ անց: