Կիևը լիովին հոսանքազրկված է, նույնիսկ Ռադան է զրկված էլեկտրաէներգիայից (Տեսանյութ) Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին «Ջուր եմ տվել, որ չսատկի». Շաքիի ղեկավարը` Նասիմ Մուսաևին ուշքի բերելու մասին Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց Հայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ Վահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկում Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել Էներգետիկ ճգնաժամը հարվածում է Եվրոպային Կիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համար

Աթեշյանն իր ճանապարհից հեռացնում է պատրիարքի հավանական թեկնածուներին

Արխիվ 16-20

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. ՍԱՀԱԿ եպիսկոպոս ՄԱՇԱԼՅԱՆԸ հայտարարել է իր պաշտոնից հրաժարական տալու մասին` նշելով, որ այդ որոշման մեղավորը պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Սահակ սրբազանն ընդգծել է, որ հրաժարականի որոշումը կայացրել է փետրվարի 13-ին տեղի ունեցած հոգեւոր խորհրդի ժամանակ` Աթեշյանի ցուցաբերած վարքի պատճառով: Ապա հավելել, որ չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում ու հեռանալու է Ստամբուլից: «Ակնհայտ է, որ քանի դեռ Արամ սրբազանը Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնում է, պատրիարքական ընտրությունները չեն կարող կայանալ: Արդեն բոլորը համակարծիք են, որ երբ պաշտոնը դատարկ է, իսկ քաոսը ավելի է խորանում, Արամ սրբազանի պատճառով իրավիճակը վատանում է: Իր լիազորություններն օգտագործելով ` նրա կողմից ութ տարի մանիպուլյացիա իրականացնելը, սեփական պաշտոնը չարաշահելը հանցավոր բնույթ ունեն, եւ համաձայն եկեղեցական օրենքների, նա արժանի է պատժի»,- ահազանգել է Սահակ սրբազանը` ընդգծելով, որ հայկական եկեղեցու պատմության ընթացքում պատրիարքական աթոռը երբեք ութ տարի դատարկ չի մնացել:
Ի դեպ, Կ. Պոլսի պատրիարքությունում առկա խնդիրների ու պատրիարքի ընտրությունների հարցում, թե ինչ դիրքորոշում է որդեգրել Մայր Աթոռը` հետեւել իրադարձությունների զարգացմա՞նը, թե՞ըստ անհրաժեշտության, նաեւ միջամտել, «Իրավունքը» մոտ երկու ամիս առաջ նման հարցադրմամբ դիմել էր Մայր Աթոռին: Սակայն առ այսօր Մայր Աթոռը հարցի վերաբերյալ խորհրդավոր լռություն է պահպանում: Մինչդեռ խոսակցություններ են շրջանառվում, որ Վեհափառի եւ Արամ սրբազանի վերջին հանդիպման ժամանակ վերջինիս սատարելու համաձայնության են եկել:
Ինչեւէ, մեզ հաջողվեց Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի` Ստամբուլից հեռանալու որոշման մասին որոշակի մանրամասներ պարզել Թուրքիայում Մարդու իրավունքների միության անդամ, պոլսահայ (ստամբուլահայ) լրագրող ՀՐԱՆՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ, ով նշեց հետեւյալը. «Հրաժարվելով հեռանա՞լ, լքե՞լ, թե՞ պայքարել` պարզապես գոյատեւելու համար: Պոլսահայ մտավորականն այս հանգրվանում կրկին ճակատագրական այսպիսի հարցադրման առջեւ է կանգնած: Գերշ. Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հայտարարությունը ոչ միայն պարզապես հրաժարականի մասին է, այլեւ պոլսահայության ճիչն ու արտացոլումն է: Այո՛, մի քիչ «իրոնիկ» եղավ, որ հատկապես վերջին շրջանում արտագաղթը կանխելու մասին քարոզներ տվող բարձրաստիճան հոգեւորականը Պոլիսը լքելու մասին հայտարարելու եզրին է հասել, բայց ահավասիկ այս է Թուրքիայում հայ լինելն ու հայ մնալը` ինքնաբերաբար հակազդեցություններով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևը լիովին հոսանքազրկված է, նույնիսկ Ռադան է զրկված էլեկտրաէներգիայից (Տեսանյութ)Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին«Ջուր եմ տվել, որ չսատկի». Շաքիի ղեկավարը` Նասիմ Մուսաևին ուշքի բերելու մասինՏարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անելԻսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասինԱրևմտյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել Հայաստանում գործող տվյալների կենտրոնը․ ՌԴ ԱԽՔՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հավատարմատարը ԱԺ է եկել՝ հանդիպելու «Հայաստան» խմբակցության հետՔրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանցՄի եղբայրս մարտական դիրքերում է զոհվել, մյուսը՝ Արցախում պայթյունի ժամանակ, մինչ օրս կարգավիճակ չկաՀայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշներըՎահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկումՂրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվելԷներգետիկ ճգնաժամը հարվածում է ԵվրոպայինՓաշինյանը բացեց Եկեղեցու դեմ գրոհի իր ծրագրի երեք հիմնական ուղղություններըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համարԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված