Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 5 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել

Իսագուլյանն առաջարկում է`յուրաքանչյուր քաղաքական ուժ իր վրանն ունենա Ֆրանսիայի հրապարակում

Թեմա

Խորհրդարանական ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծին, որն այդպես էլ անգամ քննարկման չարժանացավ Ազգային ժողովում, իր զորակցությունն էր հայտնել նաեւ «Ազգային անվտանգություն» կուսակցությունը: «Իրավունքի» հետ զրույցում կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆՆ անդրադարձավ ինչպես ԱԺ չկայացած արտահերթ նիստին, այնպես էլ ՀՅԴ գրասենյակում արտախորհրդարանական ուժերի հետ տեղի ունեցած քննարկմանը:

– Փաստացի ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» մնաց անդրդվելի եւ, չներկայանալով, տապալեց ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստը: Մինչդեռ ընդամենը խոսքը մի հայտարարության ընդունման մասին էր, որտեղ պետք է շեշտվեր՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Եթե ընդդիմադիր խմբակցությունները պետական ու ազգային նշանակության ինչ-որ նախագիծ են ներկայացնում Ազգային ժողովում, ապա ինչպե՞ս կարող էր իրեն ժողովրդավար հռչակած իշխանությունը մերժել այդ քննարկումը: Թող գային, մասնակցեին, քննարկմանն իրենց խոսքը ասեին` կողմ են, թե` դեմ: Չէ՞ որ այդտեղ ներկայացված պահանջները վերաբերում էին մեր ազգային, պետական շահին, Արցախի, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական խնդիրներին, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին: Կարծում եմ` անկախ նրանից, որ Ազգային ժողովում այդ նախագիծը չքննարկվեց եւ չդարձավ փաստաթուղթ, հանրությունը դրանում առկա պահանջները պետք է պարտադրի ՀՀ իշխանությանը:

– Կան կուսակցություններ, որոնք համաձայն լինելով այն սկզբունքի հետ, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», միեւնույն ժամանակ, անիմաստ են համարում միանալ այդ հայտարարությանը` նշելով, որ նոր չէ, որ պետք է բարձրաձայնեն այդ մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս տեսակետներին:

– Գիտեք, երբեք որեւէ խնդրում արդարացում փնտրել պետք չէ: Մարդը  կա՛մ մասնակցում է, կա՛մ չի մասնակցում:

– Բացի այս հայտարարության բովանդակությունից, քաղաքական ուժերի ղեկավարներով ՀՅԴ գրասենյակում քննարկե՞լ եք, հետագայում միասնական գործողություններ իրականացնելու հեռանկարները կամ, օրինակ, միասնական վարչապետի թեկնածու առաջադրելու հարց:

– Այդ հանդիպումն ինչ-որ տեղ սիմվոլիկ նշանակություն ուներ հենց միասնական գործելու առումով, որպեսզի խորհրդարանական խմբակցություններին միանան նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, ինչը շատ կարեւոր հանգամանք է: Օրինակ, ես առաջարկեցի, որ ամեն մի քաղաքական ուժ իր վրանն ունենա Ֆրանսիայի հրապարակում` որպես աջակցություն: Փողոցում ընթացող պայքարի այս 30 եւ ավել օրերի ընթացքում հիմնական ամենածանր աշխատանքը կատարում են խորհրդարանական խմբակցությունները: Լավ կլինի, որ արտախորհրդարանական կուսակցությունների ակտիվն էլ ներգրավվի այս գործընթացին եւ նաեւ գիշերները հերթապահի հրապարակում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ