«Իրավունք չունեմ բանակցել Արցախի անունից». Փաշինյանը խաբել է․ «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու անմիջապես հաջորդ օրը՝ 2018 թվականի մայիսի 9-ին, առաջին աշխատանքային այցը կատարեց Արցախ: Արցախում իր ելույթներից մեկում Փաշինյանն առաջ էր տանում բազմիցս ներկայացված իր թեզերից մեկը՝ ինքն իրավունք չունի բանակցելու Արցախի անունից։
«…Շատ կարեւոր ենք համարում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակությունը, որը հաշվի կառնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, բայց նաեւ կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»։
Ընդ որում՝ այս արտահայտությունից դժգոհել է նաեւ ղարաբաղյան կողմը: Ստացվում է՝ այս չորս տարիների ընթացքում Փաշինյանը այս հարցով եւս հերթական անգամ խաբել է քաղաքացիներին»:
